Եթե ձեզ ոչ մի կերպ չի հաջողվում նիհարել, պատճառը կարող է ամենեւն էլ այն չլինել, որ դուք քիչ եք ջանում, այլ օրգանիզմում C վիտամինի պակասը: Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետները պնդում են, որ օրգանիզմում C վիտամինի պակասը կարող է զգալիորեն դանդաղեցնել եւ նույնիսկ կանգնեցնել նիհարելու պրոցեսը:
Մասնագետների խոսքով՝ С վիտամինը անհրաժեշտ է օրգանիզմում նորմալ սպիտակուցային, ածխաջրային եւ խոլեստերինային փոխանակության համար: Ավելին՝ այն հզոր հակաօքսիդանտ է, որը օրգաններն ու հյուսվածքները պաշտպանում է բորբոքումից:
Քաշը պահպանելու եւ ավելորդ զանգված հավաքելուց պաշտպանվելու համար ասկորբինաթթվի օրական նորման կանանց համար պետք է կազմի 50 մգ, իսկ տղամարդկանց համար՝ 60 մգ: Նիհարողներին անհրաժեշտ է համապատասխանաբար՝ 75 եւ 90 մգ С վիտամին:
Բժիշկ Ադամ Սմիթի խոսքով՝ С վիտամինի պակասը մեծ մասամբ սխալ սնվելու հետեւանք է: Դրա դեֆիցիտին նպաստում է նաեւ ծխելը եւ ալկոհոլի չարաշահումը:
«С վիտամին գործածելով՝ դուք ձեր օրգանիզմում ամբողջ օրվա ընթացքում ակտիվացնում եք ադիպոցիտների (ճարպային բջիջներ) քանակության կրճատման պրոցեսը: С վիտամինի դեֆիցիտը դառնում է քաշ հավաքելու պատճառ: Այս դեֆիցիտի պատճառով նաեւ նվազում է իմունիտետը, երեւան է գալիս վատ տրամադրություն եւ քրոնիկական հոգնածություն»,- նշել է մասնագետը:
Բրիտանացի փորձագետները խորհուրդ են տալիս С վիտամին ստանալ բանջարեղեն (սպանախ, կաղամբ, կարտոֆիլ, պղպեղ, ծովաբողկ), հատապտուղներ (սեւ հաղարջ, ելակ, մորի, սեւապտուղ սինձ) եւ իհարկե՝ ցիտրուսայիններ գործածելով: