Գևորգ Գևորգյանի հրապարակումը.
«Այլևս մենք հասել ենք այն ճամփաբաժանին, որից այն կողմ տանուլ ենք տալու երեսուն տարվա ազգային պայքարի արդյունքում ստեղծված ամեն ինչ:
Իշխանությունը լրագրության թերուս վարպետի գլխավորությամբ այդպես էլ չհասկացավ, որ պետականություն պահելը, պետություն ղեկավարելը ստեղծագործական աշխատանք չէ, ոչ էլ էսսե կամ ֆելիետոն, առավելևս լայվ ու դերասանական վարպետությամբ ճղճղոց: Առաջին հայացքից թվում է, թե ստեղծված իրավիճակը միայն անկարողության և անփորձության հետևանք է, բայց իրականությունն այլ տեղ է տանում. իշխանափոխության արդյունքում երկրի ղեկավար դարձած Փաշինյանը հետևողականորեն առաջ է տանում իր քաղաքական կուռքի՝ ԼՏՊ-ի հայտնի թեզը «Սերգո ջան լավ չես ապրելու, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել»: Իսկ հարցի լուծման Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը հետևյալն էր, 1992թ-ին«Комсомольская правда»-ին տված հարցազրույցում նա ասաց, «Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը»։ Պարզ է չէ՞, այսպիսի տարբերակ հնարավոր է պարտադրել մեր ժողովրդին միայն այնպիսի իրավիճակի դեպքում, երբ
ա. հասարակությունը պառակված է
բ. տնտեսությունը օրեցօր գահավիժում է
գ.պետական ինստիտուտները վարկաբեկված են, քանի որ ղեկավարվում են մանր-մունր միմոսների, գրանտակեր լգբտ-ների, դասալիք քայլողների և մեծամասամբ այնպիսի լիբերալների կողմից, որոնց համար միևնույնն է իրենց սերունդները վաղը մյուս օրը իրենց հայրենիքում կապրեն, Ադրբեջանում թե Թուրքիայում, կաևորը կուշտ ու գոհ լինեն:
դ. ռազմավարական դաշնակից երկրների հետ հարաբերությունները հետընթաց են ապրում, այն դեպքում երբ մեր հակառակորդները ոչ միայն ամրապնդում են իրենց դիրքերը տարածաշրջանում, այլև խորացնում են ռազմական և տնտեսական փոխգործակցությունը հարևան երկրների, ինչպես նաև մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ: (Հետևեք պաշտոնական լրահոսին և իրադարձություններին)
ե. մեր ագրեսիվ հակառակորդը Երևանը գրավելու իր նկրտումներով օր օրի զգացնել է տալիս, որ լայնածավալ մարտական գործողություննները սարերի ետևում չեն: Այս իրավիճակում«Սերգո ջան» մոտեցման ջատագով Փաշինյանը հետևողականորեն ասպարեզից հեռացնում է ռազմական գործողությունների փորձառությամբ, մարտական ուղի անցած գեներալների, ռազմական գործի գիտակների, որի արդյունքում՝ պատերազմական իրավիճակում մեր 18 ամյա երիտասարդ զինվորներին որպես գլխավոր հրամանատար կառաջնորդի բանակից ազատված վարչապետը իր դասալիք թիմով:
Իրականում մենք և մեր երկիրը ճակատագրական օրեր ենք ապրում՝ ԼՏՊ-ն իր «Սերգո ջանն» է փորձում կյանքի կոչել Փաշինյանի միջոցով»: