Վաշինգտոնի համալսարանի սոցիոլոգները բացահայտել են ամերիկյան ընտանիքների ամուսնալուծության ամենատարածված ամիսները:
Ամուսնալուծության վերաբերյալ ամենից հաճախ դիմումներ են ստացվում հատկապես մարտ և օգոստոս ամիսներին:
Նկատված օրինաչափությունը փորձագետները կապում են հարաբերություններում փուլերի՝ ձմեռային և ամառային հանգստի ու արձակուրդների հետ, որոնց ընթացքում ընտանիքի անդամները միմյանց հետ սերտ կապի մեջ են լինում: Դա հանգեցնում է նոր խնդիրների առաջացման, որոնք լուծելու տարբերակներից մեկը ամուսինները համարում են ամուսնալուծությունը: