Ինչպե՞ս վերականգնել 425․000 լայք ունեցող գողացված Facebook էջը
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս վերականգնել 425․000 լայք ունեցող գողացված Facebook էջը

հաքերները խարդախությամբ գողացել են ձեր Facebook էջը։

Ո՞ր քայլերը կօգնեն ձեզ մաքսիմալ կարճ ժամանակահատվածում վերականգնել գողացված էջը և հանգիստ շունչ քաշել։

Այս նյութում կխոսեմ այն մասին, թե ինչպես կարողացա վերականգնել
426․000 լայք ունեցող էջս և նաև կկիսվեմ օգտակար խորհուրդներով, որպեսզի խուսափեք հաքերների հաջորդ զոհը դառնալուց։

1․ Մի տրվեք գայթակղություններին

Հաքերները միշտ փորձում են տարբեր ձևերով գայթակղել էջերի ադմինիստրատորներին և վերջիններից կորզել ինֆորմացիա։ Ոչ մի պարագայում չի կարելի տրվել ոչ մի գայթակղիչ առաջարկի, որովհետև կարող եք ուղղակի անվերադարձ կորցնել էջը։

Մեծամասամբ, հաքերները ուզում են, որպեսզի դուք իրենց տաք Administrator-ի դերը ձեր էջում։ Պատճառը ակնհայտ է․Administrator-ները ունեն իրավասություն անելու այն ինչ ուզում են։ Այսինքն, երբ հաքերը լինի Administrator, նա հեշտությամբ ձեզ կարող է ջնջել էջից և անել այն ինչ ցանկանում ։

Ձեզ կարող են առաջարկել, որ կկիսվեն ձեր էջը ինչ-որ հայտնի էջում և դուք կունենաք շատ լայքեր։ Հնարավոր է դուք ստանաք նման առաջարկ նաև այն մարդկանց կողմից, ովքեր չեն ցանկանում գողանալ էջը։

Բայց մի բան պետք է միշտ հիշել․ չի կարելի տրվել լավ թվացող առաջարկների և վստահել ձեր էջի Administrator-ի դերը անվստահելի մարդու։
Հետևանքները կարող են շատ տխուր լինել ?

2․ Տարբերեք Ֆեյք և չՖեյք օգտատերերին

Մի օր, ես նամակ ստացա ֆեյք թվացող օգտատիրոջ կողմից։ Իմ պատկերացմամբ, ես կարողանում էի տարբերակել ֆեյք և չֆեյք օգտատերերին 1-ին հայացքից։

Պարզվեց, որ այդքան էլ լավ չեմ կարողանում։

Ֆեյք օգտատերերը կարող են այնքան լավ <<զինված>> լինել, որ կարողանան զարմացնել նույնիսկ ամենազգոն մարդկանց։

Նշեմ մի քանի կարևոր կետ, թե ինչպե՞ս կարելի է տարբերել ֆեյքերին․

  • Պրոֆիլի նկարը իրական չէ։ Ֆեյքերը հիմնականում չեն օգտագործում պրոֆիլի նկարներ կամ էլ օգտագործում են հայտնի անձանց և մարդկային դեմք չպարունակող նկարներ,
  • Ամբողջովին գաղտնի (private) Facebook-ի հաշիվ ունեն։ Բնականաբար, մարդիկ կան, ովքեր ցանկանում են հրապարակային (public) չդարձնել իրենց գրառումները և ակտիվությունը Facebook-ում։ Այս պայմանի ճշտությունը փոքր-ինչ բարդ է պարզել, բայց ոչ անհնար։ Ուղղակի անհրաժեշտ է փոքր ինչ լրտեսել ֆեյք թվացող մարդու էջում։
  • Պատի վրա կիսվում են ցածրորակ գրառումներով։ Ցածրորակ գրառումները հիմնականում չեն հավաքում լայքեր կամ էլ շատ քիչ արձագանք են ունենում։ Գրառումների օրինակներից են միայն մեկ աղբյուրից ինֆոյի , ֆեյսբուք խաղերի հղումների , անորակ լրատվական նյութերի տարածումը և այլն։
    Այդքան էլ միանշանակ չէ, թե ի՞նչ տեսակի գրառումներով կարելի է պարզել հաշվի ֆեյք լինել/չլինելը, բայց հաշիվը զննելը ճիշտ քայլ է։
  • Կատարում են գրառումներ շատ հազվադեպ կամ շատ շատ հաճախակի։ Ֆեյքերին ավելի բնորոշ է քիչ գրառումներ կատարելը: Մեծամասնությունը չի սիրում ակտիվ լինել կամ հնարավոր է ուղղակի ալարում է գրառումներ կատարել։ Կան նաև ֆեյքերի այլ տեսակներ, ովքեր փորձում են պահել գրառումներ կատարելու բալանսը և փորձում են ձևանալ որպես իրական օգտատեր։ Լրտեսելուց հետո արդեն կկարողանաք մոտավոր պատկերացում կազմել։
  • Facebook-ի Username-ը և ներկայացված անունները չեն համընկնում։ Հնարավոր է ֆեյքերի մոտ նկատեք, որ գրված անվանումը և Facebook.com-ի URL դաշտում գրված անվանումը տարբեր են։
    Խորհուրդ է տրվում ստուգել նաև այդ դաշտերը։

Ամբողջությամբ՝ romarketing.am



Նման նյութեր