Բաղադրիչներ
- Վանիլին – 1 թ/գ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Թարմ հատապտուղ – 400 գ
- Շաքարավազ – 200 գ
- Ձու – 1 հատ
- Մարգարին – 150 գ
- Կեֆիր – 100 մլ
- Ալյուր – 200 գ
Պատրաստման եղանակը
- Լավ հարել մարգարինը շաքարավազի հետ, ավելացնել ձուն և կեֆիրը:
- Ավելացնել ալյուր՝ խառնած փխրեցուցչի և վանիլինի հետ:
- Լցնել խմորը յուղապատ կաղապարի մեջ:
- Վերևից շարել հատապտուղ և շաքարավազ շաղ տալ:
- Թխել 25 րոպե, 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը