Կարեն Անտաշյան. «Գիդը շարունակում ա կռուտիտ անել»
Advertisement 1000 x 90

Կարեն Անտաշյան. «Գիդը շարունակում ա կռուտիտ անել»

Ուրեմն մի քանի ամիս առաջ մեր տուրիստական խմբերից մեկի հետ Հայաստանի հարավում սենց մի խոխմա դեպք ա եղել։ Տուրի ընթացքում, սովորականի պես խումբը ճաշի դադար է անում մարզային հյուրատուն-ռեստորաններից մեկում, մեկ էլ պարզվում է, որ նույն սրահում նույն ժամին հոգեհանգստի, թե քառասունքի առթիվ, մի խոսքով տխուր առիթով էլի ճաշ է պատվիրված տեղացիների համար։

Մերոնք զվարթ-զվարթ նստած, առանց ոչ մի բան կասկածելու իրենց խաշլաման են ուտում, մեկ էլ մատուցողն է մոտենում գիդին, թե բա ախպերս ասա թող քիչ խնդմնդան, շնորհքի հարց ա, տխուր առիթով մարդիկ հավաքվում են մի բաժակ օղորմաթաս խմեն գնան, էս գիդը շոկի մեջ ա ընկնում, փոխանակ ասի էս ինչ եք սարքում մեր գլխին, սկսում ա իրավիճակից դուրս գալու կռուտիտ մտածել, խմբին սկսում ա բացատրել, որ հատուկ նենց ա արել տուրօպերատորը, որ նաև հայկական պամինկայի ներկա լինեք ու մեր մշակույթի էս մի շերտին էլ ծանոթանաք ու լուրջ լուրջ սկսում ա պատմել հայկական ժամանակակից թաղման ծեսը։ Դե էս խումբը սկզբից սկսում ա մի թավուր զգալ, հետո սկսում ա անգամ հաճույք ստանալ էս կարգի մշակութային խորասուզումից։ Ըտեղ խմբից մի քթի մազը նկատում ա, որ էս ճաշի համար տոլմա էր պատվիրված խաղողի թփերով, բայց ինչի եք խաշած միս տալիս, գիդս ստեղ բացատրում ա խաշլամայի գաստռոքելեխային նշանակությունը։

Մեկ էլ ներս են մտնում էս սգավոր ժողովուրդը ու մորքուրներն անմիջապես դերի մեջ են մտնում ու դեմքի արտահայտությունները չարաճճի շոկայինից փոխում դիլխորի։ Դե էս սգավորններն էլ սկզբից մի թավուր են լինում էս ռուս հիմնականում ծյոծյաների ներկայությունից, բայց հայացքներով չափչփելով անցնում գնում նստում են իրենց սեղաններին։

Մեկ էլ քչ-փչ, քչ-փչ, հավանաբար իրար մեջ խոսում են, թե էս ինչ հաշիվ է, էս ովքեր են, որ չենք ճանաչում, էս ինչ են անում ստեղ ու իհարկե, նրանց ներկայութունը պատահականությանը կամ ռեստորանի տիրոջ արկածախնդրությանը չվերագրելով՝ մի քիչ էլ հղում անելով հանգուցյալ Աշոտ պապի բուռն խոպանային անցյալին, երևի կարծում են, թե հատուկ են եկել, սկզբից խլշկոտում են, բայց հետո պատվախնդրությունն ու էքզոտիկայի հետ առնչվելու չարաճճիությունը հաղթում է, ու էս սևավորներից մի վաթսունն անց տղամարդ մոտենում ա խմբին, ասում ա զդռաստվույծե դառագիյե գոսծի, ժալ շտօ պա տակօյ գռւսնի սլուչի վստրեչայեմսա, կտո իզ վաս Տատյանա։ Դե էս ռուսներն էլ սովորաբար մեկումեջ Տատյանա, Ելենա ու Նատալյա են, բայց պատահականության բերումով միայն մեկ Տատյանա է լինում էս խմբում, էս մորքուրը խառնված ասում է՝ յա, ա վի կտո։

Էս հոպարը մոտենում է, կանգնում գլխին ու լալահառաչ նայում մորքուրին, էս մորքուրը կանգնում է անհարմարության զգացումից, ու սեղմում հոպարի ձեռքը, ասում ցավակցում եմ, մեկ էլ էս հոպարը փուլ ա գալիս, գրկում փաթաթվում մորքուրին, մի աղի արցունք լացում, տատյանա իվանըվնա ջան, նաշա ձեդա Աշոտա բոլշե նետ, օն նա նեբեսախ, նո զդես վաշա սեմյա, սպասըբը շտո պրիյեխալի, մի վաշա սեմյա, դեդ ստոլկը ռասկազըվալ ա վաս, մի դումալի օն գլուխ ա գովում, բան ա, գոլըվու խվաստույետ։ Ստեղ բարեկամներից մի քանիսը հասկանում են թե ինչ է կատարվում, որ սրանք ընդամենը տուրիստներ են, Աշոտ պապի հավանաբար տղուն հետ են քաշում, հյուրերից էլ ներողություն խնդրում։ Գիդը շարունակում ա կռուտիտ անել, որ էդպիսի ավանդույթ է, հանգուցյալի ընտանիքից մեկը պետք է գրկի անծանոթ ամենատարեց կանանցից մեկին, որպեսզի հանգուցյալի չապրած տարիները փոխանցվեն այդ մարդուն, կինն էլ հետո կատակում թե, հաշվի առնելով որ Աշոտ պապը 87 տարեկան էր եղել, դժվար է ասել, էդ տարիների բալանսը պլյուսով ա, թե մինուսով )):

Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր