Բրիջիթ Մակրոնի խորհուրդները՝ Ուկրաինայի առաջին տիկնոջը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բրիջիթ Մակրոնի խորհուրդները՝ Ուկրաինայի առաջին տիկնոջը

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը հանդիպել է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ: Սա տիկնանց առաջին հանդիպումն էր, որը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում: Բրիջիթ Մակրոնը մի քանի արժեքավոր խորհուրդ է տվել Ուկրաինայի  նորաթուխ առաջին տիկնոջը:

«Ուրախ եմ ուղեկցել ամուսնուս Ֆրանսիա կատարած այցի ընթացքում և շնորհակալ եմ Ֆրանսիայի հրաշալի առաջին տիկնոջը ընկերական զրույցի, ջերմ մթնոլորտի և խորհուրդների համար» ,-գրել է Զելենսկայան իր  Instagram-ում:

Բրիջիթ Մակրոնը պատմել է առաջին տիկնոջ իր պարտականությունների մասին, որն ընդունվել է Ֆրանսիայում 2017 թ-ին: Ըստ փաստաթղթի՝ առաջին տիկինը պետք է ուղեկցի ամուսնուն միջազգային հանդիպումների ժամանակ, զբաղվի մշակութային, կրթական և առողջապահական հարցերով: Բացի այդ՝ խորհուրդ է տվել  կազմակերպել միջոցառումներ, որոնք կբարձրացնեն աշխարհում երկրի հեղինակությունը:

Ամբողջությամբ՝ wnews.am