Հունիսի գլխավոր իրադարձությունը դպրոցների և բուհերի շրջանավարտների, ինչպես նաև նրանց ծնողների համար եղել է, կա և, հույս ունենք, կլինի ավարտական պարահանդեսը։ Եզրափակիչ երեկույթ ընդունելության քննություններից, փոթորիկ անդորրից առաջ, և որ գլխավորն է՝ հնարավորություն հավաքելու հիշողությունների պահեր, որոնք էլ ավելի վառ կդառնան հիասքնաչ հագուստներով։
Հատուկ այս առիթով մենք ստեղծել ենք ոգեշնչման (նաև գնումների) ուղեցույց, որը կօգնի ընտրել տրամադրություններ հագուստի համար, որտեղ գլխավոր բաղադրիչը երևակայության անսահմանությունն է արդիականությանը նայելով, և վերջնագիծը կերպարն է՝ սեփական «եսին» ներդաշնակ։
Անմիջապես ասենք. ընտրության հիմնական չափորոշիչը «Ես ամենայն հավանականությամբ չեմ հագնի այս շորը, որովհետև այն երևացել է Instagram-ում» կարգախոսը չընդունելն է։ Ինչպես նաև հրաժարումը 2000-ականների սկզբի հետխորհրդային էսթետիկայից, երբ սեղմիրանը, կրինոլինը և շքեղության բռնկումը միանձնյա կառավարել են պարահանդեսում, իսկ մինիմալիզմը եղել է արտաքսված։
Ավելի մանրամասն՝ style.news.am