Ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկը, մեկնել է Հայաստանից, բայց խոստացել է վերադառնալ սեպտեմբերին։
«Բարով մնաս, Հայաստան։ Կվերադառնամ սեպտեմբերին։ Շատ գաղափարներ և ծրագրեր կան, մեկնում եմ անհավանական ոգեշնչված, կվերադառնամ դրանց լուծումներով», – գրել է Տաթևը և լուսանկար հրապարակել իրենց ընտանիքին պատկանող մասնավոր ինքնաթիռից։
View this post on Instagram
Նա նաև ցուցադրել է յոգայի և մարդու մետաֆիզիկական երեք թաղանթների մասին իր գիտելիքները։ Հայուհին պատրաստվում է ամռան ընթացքում ծանոթանալ բոլոր երեք չափումների վարպետությանը։
«Հաջորդ տեղանքը հենց նրա համար է, որ բավարար ժամանակ մնա գրքերի և ինքդ քեզ հետ երկխոսելու համար։ Թռանք», – նշել է Տաթևիկը։
Կարապետյանը հաջորդ լուսանկարը հրապարակել է ոչ պակաս արևոտ Հունաստանից։ Տաթևը նշել է, որ Հունաստանը կարծես իր երկրորդ տունը լինի։ Ավագ որդու` Սամվելի հետ լուսանկարին կից նա հուզիչ գրառում է արել։
«Երբ մարդիկ ինձ հարցնում են` ինչպես եմ կարողանում այսքան ուժեղ լինել, ասում եմ` երեխաներս թույլ չեն տալիս, որ թագս ընկնի», – ընդգծել է հայուհին։
View this post on Instagram
Երկրպագուներին դուր է եկել այս հուզիչ խոստովանությունը։
«Ավելի լավ է` տանը խառնաշփոթ լինի երեխաների հետ, քան կարգուկանոն առանց երեխաների», – գրել է alekss88888_tashir–ը։
«Դու լավագույն մայրն ես։ Ուժեղ, ինչպես ոչ ոք», – նշել է camicastanho–ն։
Նշենք, որ Կարապետյանները մի քանի օր անցկացրին Հայաստանում։ Նրանք լուսանկարներ հրապարակեցին Տավուշից և Էջմիածնից։