Շատ կանայք, ովքեր արգանդի հեռացման վիրահատության են ենթարկվել կամ նոր են պատրաստվում ենթարկվել, անհանգստանում են, թե արդյոք դրանից հետո կփոխվի՞ իրենց սեռական կյանքը, թե ոչ։
Բժիշկները հորդորում են նման վիրահատությունից հետո առնվազն մեկ շաբաթ զերծ մնալ սեռական հարաբերություններից։
Սակայն երբ կինը լիովին վերականգնվում է վիրահատությունից հետո, կարող է ապրել լիարժեք սեռական կյանքով։ Նրանց սեռական կյանքը ոչնչով չի տարբերվի այն կանանց սեռական կյանքից, որոնց արգանդը հեռացված չէ։
Զգացողությունները սեռական ակտից չեն փոխվում, քանի որ էրոգեն հատվածները կանանց արտաքին սեռական օրգանների վրա են, կապ չունեն արգանդի հետ։ Սակայն եթե արգանդը հեռացվել է ելուստներով, կինը կարող է օրգազմ չունենալ։
Արգանդի հեռացման վիրահատությունից հետո խնդիրն առաջին հերթին հոգեբանական է լինում։ Հիստերէկտոմիա տարած կանայք ավելի շատ հոգեբանորեն են լարվում, այդ պատճառով սեռական ակտից կարող են հաճույք չստանալ։ Հաճախ այդ լարվածությունը բերում է սեռական ցանկության նվազման։
Սակայն հոգեբանական խնդիրների հաղթահարումից հետո հիստերէկտոմիա տարած կանայք կարողանում են վերադառնալ բնականոն սեռական կյանքի։