Ելակը սառեցնելու համար շատ ջանքեր չեն պահանջվում: Coocook.ru-ն ներկայացնում է խորամանկություններ, որոնք կօգնեն ձմռանը վայելել հատապտուղների ամբողջ համը և բույրը:
Նախ անհրաժեշտ է լվանալ ելակները, ինչից հետո տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա և թողնել, որ ելակները մի փոքր չորանան: Այնուհետև հեռացնել պոչերը և յուրաքանչյուր հատապտուղը երկու մասի կտրել:
Ելակները՝ կտրված հատվածը՝ վերև, շարել տարայի մեջ, շաքարավազ շաղ տալ, այնուհետև շարել ելակների մնացած մասը՝ կտրված հատված՝ ներքև, և կրկին ծածկել շաքարավազով:
Տարան ծածկել պոլիէթիլենային տոպրակով և դնել սառցարանը:
Երկու օր անց ելակները հանել տարայից, լցնել տոպրակի մեջ, նորից տեղափոխել սառցարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը