
Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի ավագ դուստրը՝ Դևան այցելել է Dolce&Gabbana-ի տղամարդկանց հագուստի նոր հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Միլանում:
Նորաձևության ցուցադրության ժամանակ երիտասարդ գեղեցկուհին գրավել է բոլոր ներկաների ուշադրությունը, քանի որ շատ նման է իր դերասանուհի մորը:
Դևան զբաղվում է մոդելային գործունեությամբ և հանդիսանում է Dolce&Gabbana բրենդի գովազդային դեմքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը