Սառա Ջեսիկա Փարքերը կոշիկի տոնական հավաքածու է ստեղծել Ամանորի գիշերվա համար
Advertisement 1000 x 90

Սառա Ջեսիկա Փարքերը կոշիկի տոնական հավաքածու է ստեղծել Ամանորի գիշերվա համար

Ամերիկացի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը Net-a-Porter ինտերնետ-խանութի հետ համատեղ կոշիկի տոնական հավաքածու է ստեղծել Ամանորի գիշերվա համար, հաղորդում է Harper’s Bazaar-ը:

Շարքում տեղ են գտել վառ գույների (ֆուքսիա, վառ կարմիր, փիրուզագույն, շափյուղակապտագույն, ոսկեգույն) բարձրակրունկ կոշիկներ: Որպես դեկորի տարր օգտագործվել են արհեստական թանկագին քարեր, ժապավեններ և փայլազարդեր: Կոշիկները վաճառքում կհայտնվեն նոյեմբերի 17-ին, գներն սկսվում են 305 դոլարից:

pizap-com14792176328221

Սառա Ջեսիկա Փարքերն արդեն մի քանի տարի է՝ աշխատում է նորաձևության ինդուստրիայում: 2016 թվականի հոկտեմբերի վերջին նա դարձել է Kat Florence բրիտանական ոսկերչական բրենդի դեմքը և մասնակցել զարդերի դիզայնի մշակմանը:

Սառա Ջեսիկա Փարքերը «Ոեկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր է: Նրան լայն ճանաչում է բերել գրող Քերի Բրեդշոուի դերը «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում: