
Red Wings ռուսական ավիաընկերությունն ուղեւորներին առաջարկում Է Վրաստան ուղեւորության տոմսերը փոխարինել Երեւան կամ Մախաչկալա ուղեւորության տոմսերով: Այդ մասին հայտնել Է ընկերության մամուլի ծառայությունը: Red Wings-ը հունիսի 21-ին հայտնել Է, որ հուլիսի 8-ից դադարեցնում Է Վրաստան թռիչքների տոմսերի վաճառքը:
Բոլոր ուղեւորներին կվերադարձվի ավիատոմսերի լրիվ արժեքը: «Red Wings ավիաընկերությունը որպես այլընտրանքային տարբերակ առաջարկում Է առանց լրավճարի գանձման Երեւանով կամ Մախաչկալայով փոխարինել այն ուղեւորության երթուղին, որի սկզբնակետը կամ վերջնակետը Բաթումն Է կամ Քութայիսը՝ սկզբնական տոմսով թռիչքների ժամանակաշրջանի սահմաններում»,-ասված Է հաղորդագրության մեջ: Վրաստանի ուղղությամբ ավիաընկերության չվերթները մինչեւ հուլիսի 7-ը ներառյալ կկատարվեն ըստ չվացուցակի: «Red Wings ավիաընկերությունը կարգավորիչից ճշտումներ Է ակնկալում հուլիսի 8-ից Վրաստանի Հանրապետություն թռիչքների ժամանակավոր դադարեցման ՌԴ ղեկավարության որոշման իրականացման վերաբերյալ: Այժմ Red Wings ավիաընկերությունը Մոսկվա-Բաթում-Մոսկվա չվերթներ Է կատարում շաբաթական երեք անգամ: Պլանավորում Էին հունիսի 20-ից թռչքներ սկսել Մոսկվայից Քութայիս»,-հավելել են ընկերությունում, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: