Գիտնականները գտել են սերմնահեղուկի որակի քառակի լավացման պարզ միջոց
Advertisement 1000 x 90

Գիտնականները գտել են սերմնահեղուկի որակի քառակի լավացման պարզ միջոց

Դանիացի գիտնականները գտել են կապ սերմնահեղուկի որակի և քնի պառկելու ժամանակի միջև։ Համաձայն կատարված հետազոտությունների՝ տղամարդկանց մոտ, ովքեր քնելու են գնում մինչև ժամը 22.30-ը, սերմնահեղուկի որակը քառակի լավանում է նրանց համեմատ, ովքեր պառկում են քնելու 23.30-ին և ավելի ուշ։

Մասնագետները նշում են, որ ընտանիքը պլանավորելիս վաղ քնելու պառկելը կարևոր նշանակություն ունի, քանի որ զգալիորեն բարձրացնում է երեխա սաղմնավորելու հնարավորությունները։ Հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Հանս Յակոբ Ինգերսլևը Օրհուսի համալսարանից (Դանիա) նշում է, որ քնի պակասը կարող է սթրես առաջացնել, որն արդյունքում բացասաբար կանդրադառնա այրական բեղունության վրա։

Սերմնահեղուկի որակը կախված է նաև քնին հատկացվող ժամանակի քանակից։ Այսպես, երեխա բեղմնավորելու շանսերը բնական ճանապարհով բարձրանում են օրական 7,5-8 ժամ քնի դեպքում։ Այդ պարագայում սերմնահեղուկի որակը բարձրանում է վեց անգամ նրանց համեմատ, ովքեր քնին տրամադրում են օրական յոթ ժամից պակաս։

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Վիեննայում, Մարդու վերարտադրողության և սաղմնաբանության եվրոպական ընկերության (ESHRE) ամենամյա գիտաժողովի շրջանակում։

news.am