Volvo Cars ընկերությունն սկսում է XC90 մոդելի երկու զրահապատ վերափոխակների թողարկումը: Դրանք կստանան 10-միլիմետրանոց մեծ ամրության պողպատե պատվածք և մինչև 50 միլիմետր հաստությամբ գնդականթափանց ապակի: Ավտոարադրողն այսպես է պատրաստվում պատասխանել «հավելյալ պաշտպանության կարիք ունեցող» անձանց համար զրահապատ ավտոմոբիլների՝ վերջին ժամանակներս աճած պահանջարկին: Այդ մասին, ասված է ընկերության՝ հունիսի 26-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:
Ավելի հզոր զրահով մոդելը պահանջում է նոր շասիներ և արգելակներ, քանի որ պաշտպանության տարրերը 1,4 տոննայով ծանրացնում են այն: Հիմնական զրահապատ վերափոխակի հավաքումը կկատարվի Գյոթեբորգի գործարանում, բայց զրահի տեղադրման համար ավտոմեքենաները կուղարկեն Գերմանիա:
Առաջին զրահապատ Volvo ХС90-ը հարահոսից կիջնի այս տարվա վերջին: ХС90-ի մյուս, ավելի թեթև վերափոխակը կարտադրվի Բրազիլիայում: Դրա վաճառքների սկիզբը պլանավորված է հաջորդ տարվա առաջին կեսին: