Ամենատարօրինակ 5 վայրերը, որտեղ Wi-Fi կա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամենատարօրինակ 5 վայրերը, որտեղ Wi-Fi կա

Էվերեստ

evening view of Everest with tourist and buddhist prayer flags from kala patthar and blue sky - way to Everest Base Camp - Nepal

Երկրի ամենաբարձր կետը տարիներ շարունակ մի վայր էր, որտեղ նույնիսկ հեռախոսային կապ չկար: Հեռախոսային մի քանի կայաններ կառուցվեցին միայն 5  տարի առաջ: Բայց հետո բազային կայանում, ծովի մակարդակից 5100 մետր բարձրության վրա Wi-Fi հայտնվեց:

Այստեղ համացանցի առկայությունը պետք է ոչ միայն զվարճանքների, ընկերների հետ սելֆիներով փոխանակվելու, այլև անվտանգության համար: Դրա շնորհիվ հնարավոր է  հետևել եղանակային փոփոխություններին կամ կապ հաստատել, եթե օգնության կարիք ունեք:

Հյուսիսային բևեռ

Icebergs in the Jokulsarlon lagoon on Iceland.

Արկտիկան, իհարկե, ճամփորդական շղթա չէ, բայց  զբոսաշրջիկների պակաս այնտեղ երբեք չկա: Զբոսաշրջիկները, այնուամենայնիվ, Հյուսիսային բևեռից 80 կիլոմետր հեռու կարող են օգտվել Barneo Ice Camp-ի Wi-Fi-ից:

Աշխարհի հեռավոր անկյունում ռուսական Intel ընկերությունը դեռևս 10 տարի առաջ Wi-Fi էր տեղակայել:

Գոլանի բարձունքներ

%d1%81%d0%bd%d0%b8%d0%bc%d0%be%d0%ba-%d1%8d%d0%ba%d1%80%d0%b0%d0%bd%d0%b0-2015-12-10-%d0%b2-15_52_48

Իսրայելական թեմատիկ Կֆար-Կեդամ այգում Wi-Fi սարքավորումները տեղակայված են շատ տարօրինակ սկզբունքով: Դրանք ամրացված են այն էշերի պարանոցներին, որոնք զբոսաշրջիկներին փոխադրում են շրջագայության ընթացքում:

Այգու մենեջերների կարծիքով՝ շրջագայությունների ընթացքում զբոսաշրջիկներն անպայման ցանկություն կունենան նշելու, թե որտեղ են,  կամ ընկերների հետ կիսվելու իրենց տպավորություններով:

Աղի հանք

11900117_892155264171363_11046783653645507_o

Wi-Fi-ը հասանելի է նաև մեկ այլ տուրիստական գոտում: Խոսքը Կրակովից փոքր-ինչ հեռու գտնվող Վելիչկա քաղաքի մասին է, որը հայտնի է իր աղի հանքերով: Մոտ 130 մետր խորությամբ կա ոչ միայն՝ համացանցի հնարավորություն, այլև՝ սարքավորումներ, որոնց միջոցով  կարող եք էլեկտրոնային բացիկ ուղարկել երկրի ընդերքից:

Տիեզերք

1417648933_international_space_station1

Համացանցի հնարավորություն կա ոչ միայն երկրի վրա կամ դրա ընդերքում, այլև Տիեզերքում: Միջազգային տիեզերական կայանում ինտերնետ կապը գործում է արդեն ավելին քան 5 տարի: Այս կապի միջոցով տիեզերագնացներից մեկը սոցցանցերի միջոցով ասուլիս էր հրավիրել և պատասխանել էր հասարակ մարդկանց հարցերին: Ի դեպ, վարկած կա, ըստ որի՝ Տիեզերքում գործող կապի արագությունը գերազանցում է Երկրի վրա գործող օպերատորների առաջարկած կապերից բոլորին:

Ապագայում նախագծվում է տեղադրել Wi-Fi սարքավորումներ Virgin Galactiс կայանի վրա: Գուցե հենց այս կայանը դառնա առաջին տիեզերական տուրիստական գոտին:

Սիրարփի Աղաբաբյան