
Այսօր Մաշտոցյան #Մատենադարան/ում տեղի ունեցավ «Փոքրիկ ծաղկողներ» ծրագրի հաշվետու ցուցահանդեսը։
Երեխաները ծնողներին ներկայացրեցին անցած մեկ տարվա ընթացքում արված աշխատանքները՝ Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակները նաև Ներսես Շնորհալու մանուկների համար գրված հանելուկների նկարազարդումները։
Ցուցահանդեսին ներկա էին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և «Մաշտոց» հիմնադրամի տնօրեն Վարդի Քեշիշյանը։
Ծրագրին մասնակցում են մինչև 11 տարեկան թվով 20 երեխա։ Ծրագիրն իրականացվում է «Մաշտոց» հիմնադրամի միջոցներով։