
Սխալ սնվելը բացասաբար է ազդում տղամարդկանց վերարտադրողականության վրա: Հետազոոտւթյան համաձայն, որն անցկացվել է Չանի անվան հանրային առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականների գլխավորությամբ, պիցցա, չիփսեր օգտագործող երիտասարդ տղամարդկանց մոտ կարող է կտրուկ նվազել սերմնաբջիջների որակը:
Հետազոտությանը մասնակցել է 18-20 տարեկան մոտ 3 հազար տղամարդ: Պարզվել է, որ այսպես կոչված արևմտյան դիետայի սիրահարների մոտ, որոնք օգտագործում են վերամշակված միս, պիցցա և քաղցր ըմպելիքներ, սերմնահեղուկի որակն ավելի ցածր է առողջ սնման կողմնակիցների համեմատ:
Սերմնաբջիջների ամենամեծ քանակությունը հայտնաբերվել է նրանց մոտ, որոնց սննդաբաժնում ներառված է եղել ձուկ, թռչնամիս, բանջարեղեն, մրգեր և ջուր: Արդյունավետ է եղել նաև բուսակերությունը և սկանդինավյան դիետան:
Մեկնաբանելով ստացված տվյալները՝ Շեֆիլդի համալսարանից Ալան Փեյսին նշել է, որ պիցցայի, չիփսերի և կարմի մսի օգտագործման հետևանքով զարգանում է օքսիդացման սթրես, որը բացասաբար ազդեցություն ունի սերմնահեղուկի վրա:
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Վիեննայում Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության եվրոպական հասարակության ամենամյա համաժողովի շրջանակում: