Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Տնտեսագիտության մեջ ռացիոնալ ընտրության տեսությունը ասում է, որ երբ սուղ ռեսուրսի պայմաններում մարդը այլընտրանքների հնարավորություն ունի, ապա նա կընտրի այն տարբերակը, որը առավելագույնի կհասցնի իր անհատական բավարարվածությունը` տվյալ ընտրության օգտակարությունը:
Հետևաբար այս տեսությունը ենթադրում է, որ մարդիկ իմանալով իրենց նախասիրությունները և սահմանափակումները ի զորու են ռացիոնալ որոշումներ կայացնել` յուրաքանչյուր այլընտրանքի օգուտներն ու ծախսերը կշռադատելով և արդյունավետ գնահատելով: Ուստի համարվում է, որ ռացիոնալ մարդը կառավարում է ինքն իրեն և անհաղորդ է էմոցիաներին ու արտաքին գործոններին և հետևաբար գիտի թե ինչն է իր համար ամենալավը:
Հիմա ուշադրություն, վարքագծային տնտեսագիտությունը, որ տնտեսագիտության ժամանակակից ճյուղերից է, համարում է, որ մարդիկ ռացիոնալ չեն, և ի զորու չեն ինքնուրույն լավ և որոկյալ որոշումներ կայացնել:
Հայաստանում, տարբեր գործառույթների ու երևույթնրի մեջ խորանալով հասկանում ես, որ Թալերը ճիշտ է, իսկ դասական տնտեսագիտությունը` ոչ այնքան:
Ես հուսով եմ հիմա իռացիոնալ չեմ գտնվի եթե ասեմ, որ Հայաստանում բոլոր ոլորտներում և մակարդակներում` սկսած նեղ անձնայինից մինչև հանրային շփումներ և հարաբերություններ իռացիոնալ որոշումները գերակշռում են, որ նաև հանգեցնում է դեգրադացման և զարգացման հնարավորություների բացառման:
Ուստի այս սուբյեկտիվ ընկալման վրա կառուցելով հաջորդ միտքը` գտնում եմ, որ մեզ բոլորիս չէր խանգարի նախ սովորել ռացիոնալ որոշումներ կայացնելու և քայլեր անելու տրամաբանությունը` վարքագծային տնտեսագիտության դրույթներից հնարավոինս տեղափոխվելով դասական տնտեսագիտության, այսինքն ռացիոնլաության դաշտ:
Սա հենց խնդիր դիտարկենք, ու սկսենք դպրոցից սկսած ու նաև գիտակից դառնալու պահից ինքներս մեր և շրջապատի վրա աշխատել, կարծում եմ, միջավայրը էապես կփոխվի և պատրաստ կլինի զարգացում ապահովող գործողություններ իրականացնելուն:
Հետևաբար կարծում եմ մենք դեռ պատրաստ չենք, զարգացման` մարդու կյանքը էլ ավելի լավը դարձնելու սահամանումով զարգացման համար գործելու և միատեղելու կարող ուժերը հանուն ավելի լավ ապագայի»: