Ամերիկացի դիետոլոգների խումբը պարզ հանձնարարականներ է մշակել, որոնք թույլ կտան վերանայել սեփական սննդակարգը և անցնել առողջ սնվելուն:
MedicalXpress-ը հայտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել սպիտակ հացից՝ այն փոխարինելով հատիկավոր մթերքներով: Արժի կրճատել նաև կարմիր մսի և վերամշակված մսից մթերքների գործածումը՝ սննդակարգի մեջ ներառելով ծովամթերք: Դիետոլոգները խորհուրդ են տալիս շաբաթական գոնե 2 անգամ միսը փոխարինել լոբազգիներով կամ բանջարեղենով:
Եվս մեկ խորհուրդ վերաբերում է աղի գործածման կրճատմանը, ինչին կօգնի աղի կաղինից հրաժարվելը: Սննդակարգում չհագեցած ճարպերի պարունակությունը մեծացնելու համար անհրաժեշտ է սերուցքային սոուսներից հրաժարվել քացախով ձիթապտղի յուղի օգտին: Շատերի համար սիրելի մակարոնը խորհուրդ է տրվում պատրաստել, ոչ թե սերուցքային, այլ լոլիկի սոուսով:
Գործածվող կալորիաների նվազմանը նպաստում է ցածրկալորիական կաթ գնելը և սերուցքով սուրճից հրաժարվելը: Արժի, որ ֆաստֆուդի սիրահարները վերանայեն իրենց համային հակումները և ֆրի կարտոֆիլը փոխարինեն պոպկորնով:
Մասնագետները համոզված են, որ այս պարզ կանոններին հետևելը զգալիորեն կդյուրացնի առողջ սնվելուն անցումը: