
Բաղադրամասեր
200 գ հալած պանիր,
50-70 գ անկորիզ ձիթապտուղ,
2 թ.գդալ մայոնեզ,
2 պճեղ սխտոր,
աղացած կարմիր պղպեղ,
կանաչ ռեհանի տերևներ
Պատրաստման եղանակը
Պանիրը քերել, ավելացնել ճզմած սխտորն ու մայոնեզը:
Խառնել, ապա այդ զանգվածից թեյի գդալի օգնությամբ գունդ ձևավորել, մեջտեղը ձիթապտուղ տեղադրել:
Ստացված գնդերը թաթախել աղացած պղպեղի մեջ ու տերևիկներ (կանաչ ռեհանի) տեղադրել վրան. տեսքով ասես ծառից պոկած մանդարին լինեն: