Ռուբեն Մխիթարյանի հրապարակումը.
«Էս Սահմանադրության ազիզ օրով մի փաստ ուղղակի Ստամբուլյան կոնվենցիայի մասին: Թուրքիան, որը 2012 թ-ին առաջինն է վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան, աշխարհում ստաբիլ գրավում է 3-րդ տեղը երեխաների հանդեպ բռնությունների մակարդակով: Իսկ վերջին տարիներին բռնությունների մակարդակը ավելացել է 7 անգամ: Սրանք պաշտոնական թվեր են:
Այսինքն ամեն ինչ միանշանակ կախված չէ կոնվենցիաներից: Տվյալ կոնվենցիան օրինակ չեն ընդունել Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Բուլղարիան և այլն: Ամեն ինչ կախված է նրանից, թե.
Ա. Ինչու՞ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածների տակ մտնող ցավալի ու դատապարտելի դեպքերի մասնակիցները ավելի հանգիստ դա պատմում են ոչ թե իրավապահ մարմիններին, ովքեր վստահ եմ նման դեպքերի հետաքննության ընթացքում նույնպես պահում են անձի գախտնիության բոլոր սկզբունքները և համոզված եմ կապահովեն արդար ու գերխիստ դատական լսումներ և որոշում, այլ պատմում են FB-ում թեկուզ հանրային, բայց անծանոթ մարդու:
Բ. Ինչու՞ հանրային, բայց անծանոթ մարդը, որը տիրապետում է այդպիսի տեղեկատվության, չի ուղղորդում նամակների հեղինակներին դեպի իրավապահ մարմիններ, որպեսզի բոլոր տեսակի բռնությունների հեղինակները ստանան արդար և խիստ պատիժ:
Գ. Ինչու՞ իրավապահ մարմինները չեն հետաքրքրվում հանրային մարդու էջում տպագրված պատմություններով և չեն ընդունում դա որպես հայտարարություն հանցագործության մասին և չեն գնում յուրաքանչյուր պատմության հետքերով, այդպիսով նաև ապացուցելով պատժի անխուսափելիությունը, անկախ անցած ժամանակից, կամ բացահայտելով պատմության սուտ, կամ հորինված լինելը:
Դ. Ինչու՞ վերը նշված 3 գործիքներից դեռևս չօգտված հարկավոր է քարոզել 4-րդ գործիքի՝ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը, որի դրույթները այնքան խնդրահարույց են, որ չեն ընդունվում նույնիսկ բազմաթիվ «առաջադեմ» եվրոպական երկրների կողմից:
Շնորհավոր Սահմանադրության օրը: Թե չէ կոնվենցիա-մոնվենցիա չգիտեմ, ռադ արեք: Կանխարգելելու ու պատժելու հազար հատ այլ ձև գոյություն ունի»: