Տնական կրեմ-լիկյոր
Advertisement 1000 x 90

Տնական կրեմ-լիկյոր

Բաղադրիչներ

  1. Օղի – 0.5 լիտր
  2. Եռացրած տաք ջուր – 300 մլ
  3. Շաքարավազ – 250 գ
  4. Լուծվող սուրճ – 4 թ/գ
  5. Վանիլին
  6. Ռոմի էսենցիա
  7. Խտացրած կաթ – 1 բանկա

Պատրաստման եղանակը

  1. Եռացրած ջրի մեջ լցնել շաքարավազը, լուծվող սուրճը, վանիլինը, ռոմի էսենցիան և լավ խառնել:
  2. Ստացված զանգվածին ավելացնել մյուս բաղադրիչները, լավ հարել բլենդերով, լցնել շշի մեջ և տեղավորել սառնարանում:
  3. Սառելուց հետո կրեմ-լիկյորը պատրաստ է օգտագործման:

Պատրաստեց Անի Գաբուզյանը