Healthylifetricks.com կայքը ներկայացնում է մի պարզ բաղադրատոմս, որը կօգնի այրել օրգանիզմում եղած ավելորդ ճարպերը: Այն լավ է աշխատում հատկապես ծանր կերակուրներից հետո և դիետայի ժամանակ: Ձեզանից կպահանջվեն ընդամենը 2 բաղադրիչներ, որոնք գրեթե բոլորն էլ ունեն սառնարանում:
Բաղադրություն
- 400գ նեխուր (քյարավուզ)
- 1կգ կիտրոն
400գ նեխուրի արմատները քերիչով անցկացրեք, ավելացրեք 2լ ջուր և կիտրոնի կեղևի քերուկ: 20 րոպե եփեք զանգվածը, այնուհետև թողեք 5-6 ժամ սառչի: Քամեք 1կգ կիտրոնը և ավելացրեք նախորդ զանգվածին: Օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, օգտագործեք այս ըմպելիքը: Խմեք մոտ 100մլ չափով, կամ կարող եք նաև լուծել ջրում: Պահեք սառնարանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը