Gucci իտալական նորաձևության տունը տեսանյութ է ներկայացրել, որը նվիրված է հագուստի նոր կրուիզային հավաքածուին: Հոլովակը հրապարակվել է YouTube-ում:
Ռեժիսորը կանադացի լուսանկարիչ և կլիպմեյքեր Ֆլորիա Սիգիզմոնդին է: Ըստ սյուժեի, մոդելները քայլում են դրախտի այգում՝ շրջապատված վայրի կենդանիներով՝ օձերով, ճագարներով, վագրերով ու զեբրերով: Նկարահանումը տեղի է ունեցել Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում:
Gucci իտալական նորաձևության տունը հիմնադրվել Է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների և տեքստիլի թողարկման բնագավառում:
2015 թվականի հունվարից Gucci-ի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է մոդելագործ Ալեքսանդրո Միկելեն: Նոյեմբերի կեսերին նա դիզայնի բնագավառում արժանացել է International Designer Award միջազգային մրցանակին: