Քեմբրիջի համալսարանի գիտնականներն անսպասելի կապ են գտել սեքսի և սմարթֆոններից կախվածության միջեւ
Advertisement 1000 x 90

Քեմբրիջի համալսարանի գիտնականներն անսպասելի կապ են գտել սեքսի և սմարթֆոններից կախվածության միջեւ

Չիկագոյի, Քեմբրիջի և Մինեսոթայի համալսարանների գիտնականները կապ են հայտնաբերել սմարթֆոններից կախվածության, ակադեմիական առաջադիմության և սեքսի միջև:

Հետազոտությանը ներգրավվել է ԱՄՆ բուհերի 3425 ուսանող, որոնք պետք է պատասխանեին 156 հարցի, ինչը գիտնականներին օգնել է պատկերացում կազմել մարդու հոգեկան առողջության վրա սմարթֆոններից կախվածության ազդեցության մասին: Պարզվել է, որ հարցվածքների 20 տոկոսը բջջային սարքերը չարաշահել է, ընդ որում՝ դա առավել հաճախ է դիտվել կանանց շրջանում (հարցվածների ընդհանուր թվի 64 տոկոսը):

Հետաքրքիր փաստ. նրանց շրջանում, ովքեր մեկ տարվա ընթացքում երկու և ավելի սեռական զուգընկեր են ունեցել, գաջեթներից կախվածություն ունեցողներն ավելի շատ էին (37,4 տոկոս ընդդեմ սմարթֆոների «սովորական» օգտատերերի 27,2 տոկոսի): Ընդ որում՝ բջջային սարքերին չափից ավելի կապվածությունը հաճախ ուղեկցվել է ալկոհոլի չարաշահմամբ:

Սմարթֆոններից կախվածությունն ազդել է ակադեմիական առաջադիմության վրա. չնայած միջին միավորներ հավաքելու վրա բացասական ազդեցությունը մեծ չի եղել, գիտնականները չեն բացառում ապագայում ավելի լուրջ հետևանքները, այդ թվում՝ հետագայում աշխատանքի ընդունվելու հարցում:

Գիտնականների ենթադրությամբ՝ հենց հոգեբանական խնդիրներն են մարդկանց դրդում գաջեթներում ինչ-որ նոր ու հետաքրքիր բանի մշտական որոնումներին: Նրանք կարող են լինել, օրինակ, մեկուսացված մարդիկ, դեպրեսիայով կամ ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշով անձինք:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Journal of Behavioral Addictions գիտական պարբերականում:

 med.news.am