Քանի որ բռնության թեման ինձ հարազատ թեմայա, ես էլ ասեմ հարազատ ասելով նկատի ունեմ թեկնածուական եմ պաշտպանել էդ թեմայով, ճիշտ է բռնության պատճառների մասով, ոչ թե հետևանքների վրա զարմանալու, բայց թեման նույնն է։
Հիմա որ նայում եմ, ինչ-որ սխալ ուղղությամբ է գնում բռնության թեմայով դիսկուրսը։ Գլխավոր մեսսիջն այն է, թե օյ-օյ, ինչ վատ ու բռի ենք մենք, հայերս, ինչեր ասես որ չեն կատարվում մեզ մոտ։ Ենթատեքստն էսպիսին է։
Բնականաբար բռնություն կա մեզ մոտ ու դա շատ վատ է, ոչ մեկ չի կարող դա մերժել, ուղղակի եթե ուզում ենք խնդիրը լուծել, ապա պետք է պատճառները նայենք ոչ թե հետեւանքների դեմ կռվենք կամ ինքնախարազանությամբ զբաղվենք։
Իսկ հիմնական պատճառներից մեկը, վստահ եմ, հայկական մեդիա կոնթենթն է։ Հեռուստատեսությունը ոչ ֆորմալ կրթական ինստիտուտ է ու հեռուստատեսության հայկական կոնթենթի ամենաշատ լսարան ունեցող հատվածը հիմնականում վերբալ բռնություն է, համատարած։
Հեռուստատեսությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող հայկական քոնթենթն արդեն 10 տարուց ավել հակասոցիալական սերիալներն են, որտեղ համատարած ֆիզիկական ու վերբալ բռնություն է ներկայացվում, իսկ կոմունիկացիան ագրեսիայից բացի (հիմնականում մունաթի տեսքով) այլ ձև չի ներկայացվում։
Պարզ է, որ վարքային մոդելներ են ձևավորվում։
Շատ չեմ մանրանա, գիտական աշխատանքների հղումները դնում եմ մեկնաբանություններում։
Եթե ուզում ենք խնդիրը լուծել, պետք է պայքարել պատճառի դեմ, ոչ թե հետևանքների։
Հասկանում եմ, որ ներկա աղմուկի հետևը հնարավոր է այլ քաղաքական խնդիրներ են թաքնված ու խնդրի լուծումը էդքան էլ կարևոր չէ, բայց ասեցի ասեմ ամեն դեպքում
Ժամանակին , երբ ակտիվ պայքարում էինք հայկական եթերի աղբի դեմ, մեր դեմ հեռուստաընկերություններից ու դեգեներատ սերիալներ ստեղծողներից բացի ակտիվ պայքարում էր նաև “լիբերալ զանգվածը”, թե բա գրաքննություն եք ուզում հաստատել։ Տարօրինակ տրամաբանությամբ էդ նույն լիբերալ զանգվածը սենց դեպքերում նեղվում է հայկական հասարակության բռնությունից։ Ավելի ճիշտ ոչ թե տարօրինակ տրամաբանությամբ, այլ տրամաբանության բացակայությամբ։
ՀԳ. Չասեք հիմա թիվի ովա նայում, եթե թիվի չեն նայում, Յութուբում էդ սերիալը 200 000 մարդա նայում։