Գիտնականները հայտնել են նիհարելու ամենաարդյունավետ միջոցի մասին
Advertisement 1000 x 90

Գիտնականները հայտնել են նիհարելու ամենաարդյունավետ միջոցի մասին

Ի՞նչն է ավելի արդյունավետորեն օգնում նիհարելուն՝ դիետա՞ն, թե՞ սպորտը։ Այս հարցի պատասխանը տվել են Ջորջիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։

Նրանց խոսքով՝ սպորտով զբաղվելը զգալիորեն արդյունավետ է ցանկացած դիետայից և կալորիաների հաշվարկից։ Ավելին, հենց սպորտով զբաղվելն է, այլ ոչ թե դիետան, օգնում կարգավորել առողջությունը։

Բանն այն է, որ մկանների վատ վիճակը նվազեցնում է օրգանիզմի զգայունությունը ինսուլինի հանդեպ, ինչն առաջ է բերում դիաբետ, ինչպես նաև բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Թույլ մկանները կարող են լինել ոչ միայն ցածր ֆիզիկական ակտիվության, այլ նաև սթրեսի և ոչ ճիշտ սնվելու հետևանք, ընդգծում են գիտնականները։

Միևնույն ժամանակ, մկանների վիճակն անդրադառնում է նիհարելու գործընթացի վրա՝ նվազեցնելով նրա արդյունավետությունը։ Եվ հակառակը, որքան ավելի շատ են մարդու մկանները, այնքան օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում դրանք պահելու համար, և այդքան ավելի հեշտ է նիհարելը։

Ելնելով սրանից՝  ավելորդ քաշի դեմ պայքարի համար գիտնականներն առաջարկում են կենտրոնանալ ոչ թե դիետաների, այլ սպորտով զբաղվելու վրա, ինչը կօգնի ոչ միայն հաղթահարել ճարպակալումը, այլև նվազեցնել հիվանդությունների զարգացման ռիսկը։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, թե սպորտով զբաղվելիս կարելի է սխալ սնվել. չպետք է մոռանալ, որ անառողջ սննդակարգն այս կամ այն կերպ վնասում է առողջությունը։

med.news.am