Բաղադրիչներ
- Հալած պանիր – 2 հատ
2. Կարտոֆիլ – 4 հատ
3. Գազար – 1 հատ
4. Սոխ
5. Բուսայուղ
6. Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
7. Կանաչեղեն՝ ըստ ցանկության
8. Հավի կրծքամիս – 2 հատ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամսից արգանակ եփել:
- Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել:
- Գազարն անցկացնել խոշոր քերիչով:
- Սոխը մանր կտրատել:
- Կանաչին մանր կտրատել:
- Հալած պանիրն անցկացնել քերիչով կամ խորանարդաձև կտրատել:
- Հավի արգանակին ավելացնել կարտոֆիլը և 15 րոպե եփել՝ եռալու պահից սկսած:
- Այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները:
- Բուսայուղով տապակել սոխը և գազարը, ավելացնել ապուրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը