Արեն Ապիկյանի հրապարակումը.
«Մի մաքսազերծման պատմություն (երկար տեքստ)
Ուրեմն, ես, հարիֆ-հարիֆ, որոշեցի օրինական ճանապարհով գնալ ու Մոսկվայից պապայիս հրատարակած գրքերը բերեմ Հայաստան, որ նվիրաբերեմ տարբեր գրադարանների, մարդկանց և այլն: Քանակը բավական մեծ էր, մոտ 200 հատ, ընդհանուր քաշն էլ մոտ 160 կգ:
Ուղղարկեցի քարգոյով, գնացի ստանալու, պարզվեց 50 կգ-ից ավել իրավունք չունեմ ներմուծել, մնացածը պիտի հարկվի ԱԱՀ-ով: Ասեցի լավ, իմ էշ խելքիցա, նախօրոք չէի վետաքրքրվել, թե չե 50-50 կիլոյով մի քանի անգամ կբերեի: Դե ինչ արած, եթե օրենքը այդպես է պահանջում, կվճարեմ:
Ինչ-որ լիքը թղթեր տվեցին գրեմ, ստորագրեմ, մի 40 րոպեից գրքերս տվեցին գնացի: Ասեցին ծանուցում կուղղարկեն իմ հարկայինից, որ գնամ հարկերս մուծեմ: Ասեցի օք: Հիմա նստած ծանուցում եմ սպասում, 2 ամսից եկավ, թե բա հարկի վճարման ժամկետը անցելա, արի ներկայացի Արաբկիրի հարկային:
Ես գրանցված եմ կենտրոնում, ապրում եմ Ձորաղբյուրում: Ասեցի լավ հիմա, երևի տենցա պետք: Գնացի Արաբկիր, մոտեցա շատ-շատ բարեհամբյուր մի աղջկա, որը ինձ շատ հասանելի ձևով բացատրեց ինչ պիտի անեմ: Ուրեմն պարզվումա ես ինքս պիտի գնահատեի գրքերի արժեքը և վճարեի ԱԱՀ 20%: Ասեցի լավ, բայց ես գրքերի վաճառքով չեմ զբաղվում, ոնց գնահատեմ: Ասեց դե մտեք գրախանութ ձեր գրքի տիպի գրքերի մոտավոր արժեքով գնահատեք: Ըըըըը, ասեցի լավ… տենց էլ վարվեցի:
Գնահատեցի, 20% ԱԱՀ վճարեցի, ինձանից գոհ նստած եմ: Մեկ էլ մեր հաշվապահը, որին խնդրել էի օգնել այդ բոլոր հայտարարգրերը լրացնելու հարցում, ասումա պիտի գնամ ինչոր ՊԵԿ վիճվարչություն էլ տեղեկութնուն տամ, թե չէ վարչական տույժ կգա:
Ասեցի, դե ինչ արած, էշ խելքդա, գնա տանջվի հիմա: Գնացի էդ ՊԵԿ վիճվարչություն, որը չգիտես ինչի գտնվում է ՊԵԿ ուսումնական կենտրոնում, Իզմիրլյան բուժկենտրոնի մոտ: Եկա, ասում եմ բարև ձեզ, ես բազմաչարչար քաղաքացի եմ, սխալվել եմ, որոշել եմ մաքսանենգություն չանեմ, օրինական ճանապարհով իմ անձնական օգտագորման համար գիրք բերեմ ու սենց պատմություն: Շատ բարեհամբյուր մի տղամարդ, շատ բարեհամբյուր ձևով ինձ բացատրեց, որ հիմա էլ պիտի մի հատ գնամ Իսակովի պողոտա Արարատյան մաքսատուն ու այնտեղ Արխիվում… (թե ինչ կապ ունի արխիվը) ստանամ ինչոր ԱՏԳ (արտաքին տնտեսվարողի գրանցում ): Ըըըըըը…. լավ, խոզը, էս էլ կանեմ երկրիս համար: Գնացի Իսակով, Արխիվ, ևս մի շատ բարետես և բարեհամբույր օրիօրդ մը հանդիպեցավ, օգնեց, գրանցեց սաղ10 րոպեյում: Մե հրաշք անձնավորություն, մի խոսքով:
Էսքանը: Հիմա սա պատմում եմ մի քանի փաստ ֆիքսելու համար`
1. Մի բան անելուց առաջ օրենքները լավ ուսումնասիրեք, որովհետև դրանց տրամաբանությունը կարող է ձերից տարբերվել կամ ընդհանրապես բացակայել:
2. ՊԵԿ-ը լիքը անելիք ունի, մարդկանց կյանքը հեշտացնելու համար, որ քաղաքացին տրիվիալ գործողության պատճառով չչլվի սաղ քաղաքով մեկ: 1 պատուհանի սկուզբունքը մեր երկրում լավ չի աշխատում: Ես 5 պատուհանով անցա: Էլ չեմ ասում, որ իմ պատկերացումով նման դեպքերում ԱՏԳ գրանցել աբսուրդա:
3. Իմ հանդիպած ՊԵԿ բոլոր աշխատակիցները շատ բարեհամբյուր էին և օգնող, ինչի համար նրանց շնարհակալություն եմ հայտնում:
4. Եթե ինչոր գյուղական կամ քաղաքային գրադարանի համար պետք լինի Հայոց պատմության մասին Կլոդ Մութաֆյանի գրած, ռուսերեն լեզվով շատ լավ հրատարակած գիրք, սիրով կնվիրեմ:
Հայրիկիս հրատարակած գիրքնա, իր արած գործի և վառ հիշատակի համար եմ անում»: