Տարիքին զուգընթաց սեքսուալ կյանքից կանանց բավարարվածության մակարդակը նվազում է
Advertisement 1000 x 90

Տարիքին զուգընթաց սեքսուալ կյանքից կանանց բավարարվածության մակարդակը նվազում է

Տարիքին զուգընթաց սեքսուալ կյանքից կանանց բավարարվածության մակարդակը նվազում է: Նման եզարակացության են եկել Սասեքսի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:

Menopause ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ գիտնականները վերլուծել են  դաշտանադադարի շրջանում 185.5 հազար կանանց մասնակցությամբ  սեքսուալ կյանքի մասին ամենամյա հարցումների արդյունքները: Հարցումները մեկնարկել են 2001 թվականին, երբ կամավորների միջին տարիքը կազմում էր 64 տարի և նրանց գրեթե կեսը սեռական կյանք էր վարում:

Մինչդեռ հետագա 4 տարիներին սեքսով զբաղվելու հաճախականությունը բոլոր մասնակիցների մոտ կրճատվել է:

Այսպիսով հետագա դիտարկումների համար կամավորների ընդհանուր թվից ընտրելով  մոտ 4 հազար կնոջ, գիտնականները պարզել են, որ նրանց  77 տոկոսը տարբեր պատճառներով սեռական տեսանկյունից ակտիվ չի եղել:

Դրա հիմնական պատճառը զուգընկերոջ բացակայությունն է, այդ թվում ամուսնու մահվան կամ երկրորդ կեսի մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի առկայության   պատճառով:

Բացի այդ կանայք գանգատվել են լիբիդոյի թուլացումից, սեքսի ժամանակ ցավերից, դեպրեսիայից, անինքնավստահությունից և այլն:

Այսպիսով դաշտանադադարի շրջանում սեքսուալ կյանքի շարունակման առանցքային գործոններից են  զուգընկերոջ առկայությունը և առողջության հետ կապված խնդիրների բացակայությունը:

med.news.am