Օրական 300 կալորիայից հրաժարվելն օգտակար է անգամ սլացիկ մարդկանց համար
Advertisement 1000 x 90

Օրական 300 կալորիայից հրաժարվելն օգտակար է անգամ սլացիկ մարդկանց համար

Դյուքի համալսարանի Բժշկական կենտրոնի մասնագետները պարզել են առողջության համար օրական 300 կալորիայից հրաժարվելու օգտակարությունը։

Երկամյա հետազոտությանը ներգրավվել է 18-50 տարեկան 218 մարդ, որոնք առողջական խնդիրներ չեն ունեցել և չեն տառապել ավելորդ քաշից։ Նրանք բոլորը պատահական կարգով բաժանվել են երկու խմբի։ Առաջին խմբի փորձարկվողները պետք է օգտագործվող սննդի կալորիականությունը կրճատեին 25 տոկոսով, իսկ երկրորդ խմբինները պետք է պահպանեին սովորական սննդակարգը։

Գիտնականների հանձնարարականները կատարվել էին միայն մասամբ. առաջին խմբի կամավորները կալորիականությունը կրճատել էին միջինը 12 տոկոսով, այսինքն՝ գրեթե 300 կալորիա։ Բայց անգամ դա օգտակար էր եղել. նրանք նիհարել էին 10 տոկոսով, ընդ որում՝ նրանք հիմնականում ճարպային հյուսվածքներն էին կորցրել։ Բացի այդ, նրանց մոտ նվազել էր սրտանոթային, օնկոլոգիական և նյարդաբանական հիվանդությունների առաջացման ռիսկը։

Գիտնականների կարծիքով՝ դա հետևանքն էր օրգանիզմում բարդ մետաբոլիկ փոփոխությունների՝ սննդի կալորիականության նվազման պատճառով։ Այդ ազդեցության մեխանիզմը պարզելու համար մասնագետները շարունակում են իրենց հետազոտությունները։

Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում։

med.news.am