32-ամյա Քեթի Թոփուրիայի նուրբ կառուցվածքին շատերն են նախանձում: Երգչուհին խոստովանել է, որ ուտում է այն, ինչ ցանկանում է, և, միևնույն ժամանակ՝ նրա քաշը չի ավելանում:
Այս մասին «А’Студио» խմբի մեներգչուհին պատմել է «Русское радио»-ով հեռարձակվող Ալլա Դովլաթովայի երեկոյան հաղորդաշարի ընթացքում:
«Ես մանկուց սիրում եմ հացամթերք: Միևնույն ժամանակ, ես չեմ գիրանում: Կարող եմ, իհարկե, մի քանի կիլոգրամ գիրանալ, բայց դրանք արագ անհետանում են: Իմ առավելագույն քաշը 55 կգ է: Կարող եմ գիշերն արթնանալ և բուրգեր ուտել: Սիրում եմ սթեյքեր: Աջարական խաչապուրի եմ սիրում և կոլա»,-
հաղորդաշարին հղելով՝ երգչուհու խոսքերն է մեջբերում cosmo.ru-ն:
Երգչուհին հավելել է, որ սթրեսի ժամանակ շատ չի ուտում և հաճախ լողում է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը