
Բաղադրիչներ
- Չիաբատա – 1 հատ
- Թուզ – 2 հատ
- Կամամբեր պանիր – 50 գ
- Ընկույզ – 3 ճ/գ
- Մեղր – 2 ճ/գ
- Ձիթապտղի յուղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Չիաբատան կտրատել, այնուհետև քիչ ձիթայուղով տապակել՝ մինչև ներսի հատվածը ոսկեգունի:
- Խառնել ընկույզը և մեղրը: Մի փոքր սառած հացի վրա դնել պանիրը, կտրատված թուզը և վրան ավելացնել մեղրաընկուզային զանգվածը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը