Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 2 հատ
- Լոլիկ – 2 հատ
- Սոխ – 2 հատ
- Ձու – 1 հատ
- Անյուղ պանիր – 100 գ
- Բնական յոգուրտ – 1 ճ/գ
- Սև աղացած պղպեղ, աղ
Պատրաստման եղանակը
- Հավը մանր կտրատել:
- Ձուն հարել, ավելացնել հավի կտորներին, համեմել աղով և աղացած պղպեղով:
- Լոլիկը շերտատել:
- Սոխն օղակաձև կտրատել:
- Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
- Տապակը պատել ձիթայուղով: Առաջին շերտով շարել հավի կտորները:
- Երկրորդ շերտով շարել սոխը:
- Սոխի վրա դնել լոլիկները:
- Լոլիկների վրա յոգուրտ տարածել:
- Վերջին շերտը պանիրն է:
- Ջեռոցի մեջ եփել հավն այնքան ժամանակ, մինչև պանիրը ոսկեգունի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը