Իջևանում միայն մտրակ կիրառելն էֆեկտ չի ունենա. ինչպիսի «բլիթներ» պիտի կիրառի պետությունը. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Իջևանում միայն մտրակ կիրառելն էֆեկտ չի ունենա. ինչպիսի «բլիթներ» պիտի կիրառի պետությունը. armeniasputnik.am

Անտառը փայտի պահեստ չէ՛, առաջինը այդ ընկալումը պետք է հատել, և մտրակից բացի, բլիթ էլ տալ։ Բնապահպանության նախկին փոխնախարարը կոնցեպտուալ հնարավոր լուծումներ է նախանշում։

Տավուշի մարզկենտրոն Իջևանում վերջին օրերին բորբոքված «անտառահատումային» կրքերը, ի վերջո, կհանդարտվեն: Բայց էականը ոչ միայն կոնկրետ մեկ իրավիճակի կամ կրքերի բորբոքման հանդարտեցումն է, այլ բուն խնդիրների վերհանումն ու դրանք բազմակողմանի, կշռադատված մոտեցումներով լուծելը:

Ամենից առաջ, պետք է ընդգծել, որ սակավանտառ մեր երկրում անտառների անխնա շահագործումն ու անտառահենությունը, մեծ հաշվով, ինքնաոչնչացման տարատեսակ է: Հայաստանի անտառածածկ տարածքը մոտ 330 հազար հա է գնահատվում (8-9 տարի առաջվա տվյալներով), որի շուրջ 60-65 տոկոսը բաժին է ընկնում երկրի հյուսիսարևելյան հատվածին՝ Լոռվա և Տավուշի մարզերին:

Բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ցավով ընդունում է այն իրողությունը, որ մենք դե ֆակտո անտառօգտագործող ենք: Ավելին՝ անտառը տարիներ, տասնամյակներ շարունակ ընկալել ենք որպես փայտի պահեստ, գերազանցապես՝ վառելափայտի՛ պահեստ` նմանվելով մարդու, որ ատամի 1 չոփի համար պատրաստ է մի ամբողջ ծառ տապալել:

Շրջակա միջավայրի նախարարն օրերս, հղում անելով «փորձագիտական գնահատականների» (ո՞ր փորձագետների մասին էր խոսքը՝ անհասկանալի մնաց-թղթ.), հայտարարեց, թե Հայաստանում տարեկան 500 հազարից մինչև 1 միլիոն խմ ծավալով ապօրինի փայտ է հատվում, իսկ այդ ոլորտում ստվերային բիզնեսի շրջանառությունն էլ շուրջ 40 մլն դոլարի է հասնում:

Նախարարի նախկին տեղակալը որոշակի վերապահումով է վերաբերվում արծարծված այդ թվային տվյալներին: Այսեր Ղազարյանի խոսքով՝ մինչև 2006-07 թվականները, մասնավորապես Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում արված ուսումնասիրությունների համաձայն` 800 հազարից մինչև 1 միլիոն խմ-ի մասին էր խոսքը: Հետագայում, այլ աղբյուրների տվյալներով՝ տարեկան 500-700 հազար խմ հատումների ծավալ էր նշվում: Իսկ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի վերջին հայտարարությունը՝ 500 հազարից մինչև 1 մլն խմ-ի մասին, կասկածելի է թվում թվերի մեծ «հեռավորության» պատճառով, նույնը՝ գումարային արտահայտության վերաբերյալ:

Առհասարակ, ժամանակակից տեխնիկական միջոցներով, մասնագետների համար դժվար չէ հաշվարկել ու ճշգրտել կոնկրետ տվյալները: Օրինակ` մեր զրույցից հետո, երբ նյութը պատրաստ էր հրապարակման, Այսեր Ղազարյանը Facebook-ի իր էջում հրապարակեց Իջևանի անտառտնտեսության տարածքի՝ 2018 թվի հուլիսին ու 2019-ի հուլիսին արված արբանյակային պատկերները: Մեկ տարի անց կանաչից «ազատված» տեղամասներն ուղղակի ակներև են: Աչք ունեցողը կարող է նայել ու ինքնուրույն համեմատել:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am