Բաղադրիչներ
- Ալյուր – 300 գ
- Ձու – 4 հատ
- Շաքարավազ – 300 գ
- Թթվասեր – 250 գ
- Կարագ – 50 գ
- Փխրեցուցիչ – 1. թ/գ
- Վանիլին – 0.5 թ/գ
- Կակաո – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Ձուն հարել շաքարավազի հետ՝ մինչև փրփրի:
- Ավելացնել թթվասեր և նորից հարել:
- Այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները և հետո խառնել ձեռքերով, որպեսզի խմորի մեջ գնդիկներ չմնան:
- Պետք է ստացվի ջրիկ խմոր: Խմորի կեսը պետք է առանձնացնել և կակաո ավելացնել:
- Պերգամենտով պատված կաղապարի մեջ ըստ հերթականության լցնել երկու գույնի խմորները:
- Ստացված զանգվածը 40 րոպեով տեղավորել 180 աստիճան ջեռոցում:
- Ստացված թխվածքը կարող եք պատել նաև շոկոլադե ջնարակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը