steptohealth.ru կայքը գրում է, որ կարելի է օգտագոչծել պարզ միջոցներ` ավելի քիչ մթերք օգտագործելու համար:
Օրվա ընթացքում մի քանի անգամ հաց կերեք:
Կերեք նստած և առանց շտապելու: Երբեք «ոտքի վրա» հաց մի կերեք և աշխատանքի վայրում էլ հաց մի կերեք, եթե դա սնվելու ձեր հերթական ժամը չէ:
Հաց ուտելիս աշխատեք չխոսել, հեռուսատցույց չնայել և չզբաղվել այլ գործերով:
Եթե դուք զայրացած եք, ապա որոշ ժամանակ սպասեք մինչև հաց ուտելը: Ամանիդ մեջ այնքան ուտելիք լցրու, որքան կարող ես ուտել: Եթե թավայում պատրաստված ճաշատեսակ է մնացել, այն միանգամից տեղավորիր սառնարանում, որպեսզի քեզ մոտ այն ևս ուտելու ցանկություն չառաջանա:
Ուտելու ժամերի միջակայքում աշխատեք ոչինչ չուտել: Սովորեք ձեր ուտելիքը դնել ամանի մեջ, որպեսզի կարողանաք վերահսկել օգտագործվող մթերքի քանակը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը