
Բաղադրիչներ
- Ալյուր – 2 բաժակ
- Թթվասեր – 1 բաժակ
- Ձու – 3 հատ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Ձուն հարել շաքարավազի հետ: Շարունակելով հարել՝ ավելացնել թթվասերը:
- Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ և ավելացնել ձվաթթվասերային զանգվածին:
- Խմորը լցնել տարայի մեջ և մեկ ժամ թխել 180 աստիճան ջեռոցում:
- Ցանկության դեպքում ավելացնել չամիչ կամ ծիրանաչիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը