Տնական կարագ՝ առանց կոնսերվանտների. կպահանջվի 7 րոպե
Advertisement 1000 x 90

Տնական կարագ՝ առանց կոնսերվանտների. կպահանջվի 7 րոպե

Բաղադրիչներ

  1. Սերուցք կամ տնական թթվասեր – 1 լ
  2. Ծովի աղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

  1. Սերուցքը սառեցնել: Անյուհետև 10 րոպե հարել բլենդերով կամ հարիչով: Կստացվի խիտ սերուցք:
  2. Պետք է շարունակել խառնել այնքան ժամանակ, մինչև յուղային զանգվածն առանձնանա թանից:
  3. Այնուհետև կարագը քամել մաղով, որպեսզի թանը թափվի: Մնացած կարագը լվանալ սառը ջրով՝ գդալով խառնելով, մինչև ջուրը չպարզվի:

Տնական կարագի պահպանման ժամկետն է՝ 2-3 ամիս:

Պատրաստեց Անի Գաբուզյանը