Չէի պատմի, բայց որ…
-Արցախ այցի ժամանակ անճանաչելիորեն փոխված Ստեփանակերտից մեկ իտալական նեոռեալիզմի տպավորություն էի ստանում, մեկ` նանո-մոդեռնի, մեկ` հին Թիֆլիսի… մեկ բակունցյան Կյորեսի…
-… Ես այնտեղ էի եղել` պատերազմից անմիջապես հետո… երբ քաղաքը քայքայված, պրովինցիոն` վիրավոր, համարյա տնքում էր…
Հ. Գ
-Եւ ուրեմն` արցախյան թանկ ընկերս ասաց.
-Արի քեզ մեքենայով պտտեմ երեկոյան Ստեփանակերտով`
-Ողջը տես…
-Սիրելի՜ էր Ստեփանակերտը. վերարթնաացած… գուրգուրելի…
-Մի գլուխ մտածում էի…
-Արա, բա որ նախկինները բան չեն արել`
-Էս ամենը որտեղից, ոնց է վերհառնել`
-Մի քանի մետր էն կողմ ապրող թշնամու արանախում հայացքի տակ…
Հ.Գ.
-Կտանես` տեսնեմ Սերժ Սարգսյանենց փողոցը, տունը… մայրը էստե՞ղ է…
-Ասաց` հա… քշեց… փոքր, նեղ փողոց էր` սրընթաց իջնող…
-Նույնանման, համեստ հին տներ էին, այսպես` մեկուկես հարկանի….
-Սա՛ է..
-Բոլոր պատուհանները բաց, տունը` լռության մեջ, մգոտ վարագույները քամուց տարուբերվում էին. դարպասը հիսնականների… տանը ինչ-որ մեկը շարժվում էր…
-Գուցե` մտնե՞նք….
-Ուշ է, չարժե… համ էլ ասենք` ո՞վ ենք…
-Միշտ այստե՞ղ է ապրում մայրը…
-Մի՛շտ…
-Երեւան` տղերքի մոտ չի՞ գնում:
-Չէ…մենակ հիվանդ ժամանակ…
-Որ ինքը գալիս է, էստե՞ղ է մնում… ասում են` մոր հետ ուրիշ ձեւ է կապված…
-Նայած…
#Բա_թե_ոստիկանական_պոստ
#Անպաշտպան_Արցախում_ապրող_ջուլհակուհի_Նորա
Կարմեն Դավթյան