Վայրեր մոլորակի վրա, որտեղ կարելի է զգալ հայկական ոգին. armeniatoday.news (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վայրեր մոլորակի վրա, որտեղ կարելի է զգալ հայկական ոգին. armeniatoday.news

Երբ դուք զբոսաշրջիկ եք և անշտապ զբոսնում եք Սուդանի, Բանգլադեշի կամ Սվազիլենդի փողոցներում, հայկական գեղեցիկ տաճարը վերջին բանն է, որ դուք սպասում եք այնտեղ տեսնել։ Դժվար է հավատալ, բայց Սինգապուրի առաջին քրիստոնեական եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին է։

Հայ ժողովրդի և նրա պատմության մեծությունը նկատելի է գրեթե բոլոր երկրներում, որտեղ կան հայկական սփյուռքի ներկայացուցիչներ։  Հայերն ամբողջ աշխարհում հուշարձաններ և եկեղեցիներ են կառուցում ՝ ի պատիվ իրենց պատմական հայրենիքի։ Առանձնահատուկ կարևորություն են տաճարներն ու եկեղեցիները։  Լինելով քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին ժողովուրդը ՝  հայերը մեծ նշանակություն են տալիս կրոնին և եկեղեցուն։

Ճանապարհորդների և պատմության սիրահարների համար  Armenia Today-ը մեկ ամբողջության մեջ է ներառել մոլորակի ամենաանսովոր երկրները, որտեղ զգացվում է հայկական ոգին։

Բանգլադեշ

Հայ վաճառականները Հնդկական թերակղզում հաստատվել են դեռևս XII դարում։ Հայ համայնքը, որը զբաղվում էր առևտրով, ամենաազդեցիկ համայնքներից մեկն էր ինչպես բուն Դաքքայում, այնպես էլ ամբողջ Բանգլադեշում։

Սերտ կապեր ունենալով Արևելահնդկական բրիտանական ընկերության հետ՝ հայ ընտանիքները դարձել են խոշոր հողատարածքների և պալատների տերեր։  Երբ բրիտանացիները հեռացնում են տարածաշրջանից, ջուտի և նիլի առևտուրը (ծառերի տեսակներ, որոնցից կապույտ ներկ էին ստանում) անկում է ապրում: Հայկական 12 ընկերություններ փակվում են, իսկ հայերը լքում են Բանգլադեշը՝ եկամտի նոր աղբյուրներ գտնելու նպատակով։
Մեծ մոնղոլական կայսրության տիրակալ Աքբար I Մեծը հայերին թույլ է տալիս ազատորեն դավանել քրիստոնեություն։

Դաքքայի հին շրջանի Արմանիտոլա թաղամասում գտնվող Սուրբ Հարության Հայ Առաքելական եկեղեցին կառուցվել է 1781 թ․՝ գերեզմանատան փայտե հին մատուռի տեղում։ Եկեղեցու կառուցման համար միջոցներ է հավաքել Բենգալիայի ողջ հայ համայնքը, սակայն հիմնական կտիտորները, կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, հովանավորներ էին դարձել հայ վաճառականներ Միքայել Սարգսյանը, Աստվածատուր Գևորգյանը, Մաղար Պողոսյանը և Հոջա Պետրոսյանը:

Հողը տրամադրել է վաճառական Աղա Խաչիկ Մինասը։  Եկեղեցին օծել է Եփրեմ եպիսկոպոսը, ով ավելի ուշ՝ 1809 թ․, դարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։

Կառուցումից անմիջապես հետո եկեղեցին դարձել է տեղի հայ համայնքի անդամների հավաքատեղին։ Այդ ժամանակ հայկական համայքը բաղկացած էր մոտ 40 ընտանիքներից։

Տաճարը քաղաքի հնագույն շինություններից է։ Այժմ եկեղեցին փակ է և ներս մտնելու համար թույլտվություն է անհրաժեշտ:
Քանի որ այսօր Դաքքան գրեթե հայաթափվել է, եկեղեցին մշտական քահանա չունի։ Տարվա մեջ երկու անգամ Ավստրալիայի հայ արքեպիսկոպոսը այցելում է եկեղեցի և պատարագներ մատուցում:

Նշենք, որ Դաքքա կատարած այցի ժամանակ Մայր Թերեզան եղել է հայկական եկեղեցում։

armeniatoday.news