Իտալական Versace նորաձեւության տունը ներողություն է խնդրել շապիկներ ու բլուզներ վաճառքի հանելու համար, որոնցում Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնգկոնգն ու Մակաոն նշված են որպես առանձին հանրապետություններ, հայտնում է China Daily-ն։
Սկանդալը սկսվել է, երբ Չինաստանում Versace-ի ներկայացուցիչ Յան Մին հրապարակել է շապիկի լուսանկարը, որի վրա որպես պրինտ՝ նշված էին քաղաքների ցանկն ու երկրները, որոնցում դրանք գտնվում են։ Սակայն Հոնգկոնգի ու Մակաոյի դեպքում Չինաստանի փոխարեն որպես երկիր, որին դրանք պատկանում են, նշված էին Հոնգկոնգ եւ Մակաո։
Ավելին՝ news.am կայքում