Երբ նրանք որոշում են «ամուսնանալ», ամուսնանում են: Երբ փող և իշխանություն ունեցող մարդիկ որոշում են ամուսնանալ, ապա դա նման է ավտոմեքենա ձեռք բերելու ցանկությանը: Հաջողակ տղամարդիկ այլ կերպ են մտածում, նրանք նպատակ ունեն և դրան հասնում են, իսկ թե ինչպես են դա անում՝ բացարձակապես կարևոր չէ: Կարևորն արդյունքն է: Ամուսնությունը ևս բացառություն չէ:
Այդպիսի սպառողական մոտեցումը ժամանակ է տնտեսում: Դուք չեք կարող սերն աութսորսինգով վերցնել: Սերն աշխատանք է պահանջում, իսկ աշխատանքը՝ ջանքեր, իսկ ջանքերը՝ ժամանակ: Այս զգացմունքների կարիքը չկա: Կարևորը արագ և որակյալ արդյունքն է:
Զգացմունքների փոխարեն արդյունավետություն: Զգացմունքների վրա հիմնված որոշման ընդունումը նուրբ և տևական գործընթաց է: Դա ժամանակ և եռանդ է պահանջում, որոնք զոհաբերելուն հարուստ տղամարդիկ պատրաստ չեն:
Դա տարածք է ազատում այն ամենի համար, ինչը նրանք «ավելի կարևոր գործ» են համարում: Մարդկային ուղեղն իր սահմաններն ունի և անիմաստ է այն զգցմունքներով զբաղեցնել, երբ կան ավելի կարևոր գործեր: Իսկ իսկական սերը ներթափանցում է ուղեղի գործնականում բոլոր անկյունները, ինչն իրեն չի կարող թույլ տալ իշխանություն ունեցող մարդը:
Դա չի սահմանափակում արտաքին հարաբերությունները: Պատկերացրեք, թե որքան ինքնատիրապետում է պահանջվում, երբ հարյուրավոր գեղեցիկ կանայք ցանկանում և գործնականում պառկում են ձեր տակ: Իշխանություն ունեցող տղամարդկանց կողակիցների մեծ մասը, փաստորեն, գործարք է կնքում՝ երկկողմանի շահավետ պայմաններով:
Նրանք իրենց սերն արդեն տվել են աշխատանքին: Հաջողության հասած տղամարդն իր աշխատանքին սիրահարված է, և հաճախ նրա սրտի մեջ ևս ինչ-որ մեկի համար տեղ չկա
Դա թույլ է տալիս չստանձնել կողակցի զգացմունքների պատասխանատվության բեռը: Դա տղամարդուն թույլ է տալիս պահպանել իր ինքնավարությունը և անկախությունը, նաև՝ առօրյա կյանքի ևս մեկ պրոցես օպտիմալացնել:
Նրանք թիմում օգտակար ընկերոջ են փնտրում, ոչ թե երկրորդ կեսի: Այդպիսի տղամարդու կարծիքով՝ կնոջ խնդիրը թիմում երկրորդ օդաչու լինելն է, որտեղ բոլոր որոշումներն ու հսկողությունը տղամարդունն են, իսկ կինը միայն նրա համար է, որ երբեմն ղեկն իր ձեռքը վերցնի, այն պահերին, երբ հրամանատարը կցանկանա նիրհել:
Սերը համարժեք չէ վերջին հնարավոր հարաբերություններին: Փող և իշխանություն ունեցող տղամարդիկ իրենց կյանքը վտանգելուն և իրենց հնարավորությունները ինչ-որ ցմահ հարաբերություններով ու արժեքներով շղթայելուն պատրաստ չեն, որովհետև եթե սերը մարի, նրանք պետք է ամեն ինչ նորից սկսեն (դրա հետ մեկտեղ կկորցնեն կուտակածի կեսը):
Նրանք նույնիսկ չգիտեն՝ ինչ է իսկական սերը: Նրանք կարիերա կառուցելու համար այնքան եռանդ ու ժամանակ են ծախսել, որ չեն հասցրել զգալ, անհագստանալ, վայելել զգացմունքները: