Լեոնարդո դա Վինչիի գրչին պատկանող նոր նկար է հայտնաբերվել նկարչի մեկ այլ հայտնի նկարի՝ «Մադոննան ժայռերում»-ի տակ:
Ազգային պատկերասրահը, որն այս օրերին ուսումնասիրում էր դա Վինչիի այս նկարը, հայտնաբերել է նկարչի սկզբնական փորձը նկարելու հրեշտակին ու նորածին Հիսուսին: Հետազոտողների խոսքով նախնական տարբերակը միանգամայն տարբերվում է մեզ հասած տարբերակից:
Ուսումնասիրողները, որոնք ամիսներ շարունակ տարբեր տեխնիկաներ են օգտագործել «Մադոննան ժայռերում»-ը զննելու համար, ասում են.
«Նախնական տարբերակում երկու կերպարներն էլ ավելի բարձր դիրքում են գտնվում, քան բուն նկարը, մինչդեռ հրեշտակը վերևից նայում է ներքև՝ նորածին Հիսուսին, որին ամուր գրկել է: Հայտնի չէ՝ ինչու է Լեոնարդո դա Վինչին հրաժարվել այդ նկարի մտքից: Նկարի վրա նաև հայտնաբերվել են մատնահետքեր՝ ասես ինչ-եր մեկը փորձել է շտկել կտավը: Դրանք հավանաբար դա Վինչիի աշակերտներից մեկի մատնահետքերն են, կամ գուցե հենց նկարչինը»:
Այս բացահայտումն արվել է Ազգային պատկերասրահի՝ դա Վինչիի ցուցադրությունը կազմակերպելու ընթացքում: Պատկերասրահը պատրաստվում է իր շինության առաջին հարկը ժամանակավորապես դարձնել նկարչի «Մադոննան ժայռերում» աշխատանքի ուսումնասիրության կենտրոն, ու թույլ տալ մարդկանց դրա մասը դառնալ: Նրանք նույնիսկ միջավայր կստեղծեն՝ փորձելու համար ցույց տալ, թե ինչ պայմաններում է դա Վինչին հավանաբար նկարել պատկերը:
«Լեոնարդո. Զգա գլուխգործոցը» ցուցահանդեսը բաց կլիի 2019-ի նոյեմբերի 9-ից մինչև 2020-ի հունվարի 12-ը: