Ընկույզը կօգնի տղամարդկանց ավելի ուժեղ օրգազմ զգալ
Advertisement 1000 x 90

Ընկույզը կօգնի տղամարդկանց ավելի ուժեղ օրգազմ զգալ

Օրական ընդամենը 60 գրամ ընկույզը, նուշը և պնդուկը կարող են բարձրացնել տղամարդկային բեղունությունը։ Ինչպես պնդում են իսպանացի գիտնականները, ընկույզների շնորհիվ տղամարդիկ ավելի ուժեղ օրգազմ են զգում։

14 շաբաթ տևած փորձարկման շրջանակում 18-35 տարեկան 83 տղամարդ բաժանվել է երկու խմբի։ Նշվում է, որ բոլոր փորձարկվողները սեռական առողջության հետ կապված խնդիրներ չեն ունեցել։ Առաջին խմբի մասնակիցները պետք է ամեն օր օգտագործեին 60 գրամ ընկուզեղեն (30 գրամ ընկույզ և 15 գրամ նուշ ու պնդուկ), իսկ երկրորդ (ստուգիչ) խմբի մասնակիցները ոչինչ չպետք է փոխեին սովորական սննդաբաժնում։

Բոլոր փորձարկվողները պարբերաբար բուժզննում են անցել (այդ թվում չափվել է զարկերակային ճնշման մակարդակը, ինչպես նաև հետազոտվել է սերմնահեղուկի որակը)։ Բացի այդ, նրանք պատասխանել են իրենց սեռական կյանքին վերաբերող հարցերին։

Արդյունքում՝ պարզվել է, որ ընկուզեղեն օգտագործող տղամարդկանց մոտ բարձրացել է լիբիդոն և ուժեղացել օրգազմը։

Փորձն անցկացվել է ավելի մեծ FERTINUTS նախագծի շրջանակում, որի ընթացքում պարզվել է, որ ընկուզեղենի կանոնավոր օգտագործումը բարելավում է սերմնահեղուկի որակը։ Գիտնականները դա կապում են ընկույզներում վիտամինների, հակաօքսիդանտների և հանքային նյութերի բարձր պարունակության հետ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։

med.news.am