Հարթեցրեք որովայնը մի քանի օրվա ընթացքում
Advertisement 1000 x 90

Հարթեցրեք որովայնը մի քանի օրվա ընթացքում

Կարիք չկա սովամահ լինել կամ խիստ դիետա պահել, եթե ցանկանում եք հարթեցնել որովայնը: Միակ բանը, որը ձեզանից կպահանջվի՝ օրակարգի ու որոշակի սովորությունների փոփոխությունն է: Մի քանի օրվա ընթացքում կզգաք արդյունքը:

  1. Խուսափեք ալկոհոլից

Ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմը, ինչն էլ դանդաղենցում է օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները:  Մի քանի օրով հրաժարվեք ալկոհոլից: Եթե, այնուամենայնիվ, չարաշահել եք ալկոհոլը, հաջորդ օրը սկսեք մի մեծ բաժակ ջրով:

  1. Խուսափեք աղից

Եթե սովորականից շատ աղ եք օգտագորժում, ձեր օրգանիզմը, ամենայն հավանականությամբ, ջուրն ու հեղուկները ժամանակավոր կպահի մարմնում, ինչը կարող է հանգեցնել որովայնի փքվածության: Խուսափեք վերամշակված ուտելիքներից, աղից և աղե համեմունքներից: Ինչպես նաև խուսափեք միկրոալիքային վառարանում պատրաստված ուտելիքներից, քանի որ դրանց մեջ հսկայական քանակությամբ սոդա կա: Շատ միրգ և բանջարեղեն կերեք:

  1. Դիետայի ժամանակ կտրականապես հրաժարվեք կաթից

Եթե հոգնածություն և փքվածություն եք զգում, նշանակում է՝ ձեզ հանգիստ չեն տալիս գազերը, հնարավոր է՝ ձեր օրգանիզմը չի ընդունում լակտոզան: Սա տեղի է ունենում այն մարդկանց մոտ, ովքեր կաթի շաքարը մարսելու հետ կապված խնդիրներ ունեն, քանի որ այն կարող է գազեր և փորկապություն առաջացնել:  Օգտագործեք այնպիսի սնունդ, որն իր մեջ քիչ քանակությամբ լակտոզա է պարունակում:

  1. Կրճատեք ածխաջրերի օգտագործումը

Խուսափեք ածխաջրեր պարունակող այնպիսի սննդից, ինչպիսիք են մակարոններն ու թխվածքները:  Երբ կրճատեք դրանց քանակությունը, օրգանիզմը կսկսի վատնել ածխաջրային պաշարները և դուրս բերել կուտակված հեղուկները:

  1. Փոխարինեք օսլան

Օսլայով հարուստ ուտելիքները, ինչպիսիք են՝ կարտոֆիլը, մակարոնեղենը և հացահատիկը, գազեր են առաջացնում: Օսլայով հարուստ միակ ուտելիքը, որը գազեր չի առաջացնում, բրինձն է:

  1. Ակտիվ եղեք ամեն օր

Կանոնավոր վարժությունները վերացնում են փքվածության զգացողությունը: Դա տեղի է ունենում սրտի զարկերի շատացման շնորհիվ: Այդ պատճառով հնարավորության դեպքում ուտելուց հետո քայլեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը