Ամուլսարի թեմայով իշխանությունը սեփական պոպուլիզմի թակարդում ա հայտվել:
Եթե համառոտ ամփոփելու լինենք վերջին օրերի զարգացումները, ապա իշխանությունը ահավոր մեծ պրեսինգի տակ ա՝ թե ակտիվիստների, թե բնակիչների կողմից: Ու ցանկացած ոք, որը ռիսկ ա անում հանքի օգտին արտահայտվել, հայտնվում ա թիրախում:
Մի հետաքրքիր նյուանս էլ կա. Ամուլսարի հանքի թեման պառակտել ա Նիկոլի թիմը, ընդ որում՝ թե ԱԺ, թե Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունները բաժանվել են 3 թևի՝ սորոսականներ, նիկոլականներ, պայմանական «լուռ»-եր:
Սորոսական թևը՝ Զոլյան Միկա, Աբրահամյան Գայանե և այլք, Մինասյան Լարիսի կանտոռայի գծի մեջ են ու արդեն հրապարակավ դեմ են արտահայտվում հանքի շահագործմանը:
Նիկոլական թևը՝ Մակունց Լիլիթ, Գևորգյան Հայկ և այլք, հանքի շահագործման լոբբինգով են զբաղված, ու եթե շատ մեղմ բնութագրեմ՝ հայհոյանքի են արժանում դրա համար:
Մի հետաքրքիր նյուանս էլ. նիկոլականներին ահավոր կատաղացնում ա սորոսականների պահվածքը: Քանի որ սենց կարևոր պահի իրանք քննադատության ու անեծքի թիրախ են դառնում, նրանք՝ լավամարդ: Ու սա էն դեպքում, երբ էդ վերջիններս ասֆալտ մաշող ակծիվիստից բացառապես Նիկոլի ռեյտինգի հաշվին են ավագանի, դեպուտատ դարձել:
Ուշագրավ ա նաև, որ քննադատության թիրախում հիմնականում անձամբ Նիկոլն ա, մնացածին մեղադրում են մենակ անսկզբունքայնության համար:
Նշածս «լուռ»-երի մեջ ա երբեմնի ակտիվ բնապահպան Լենա Նազարյանը, որը փախած ա ման գալիս, որովհետև հասկանում ա՝ չի կարող լինել սորոսականների գծի մեջ ու եթե կողմ էլ արտահայտվի ծաղրի առարկա կդառնա: Ինչպես ծաղրի առարկա դարձավ Թեղուտի դեպքում: Ու չնայած միտինգ էր անում ժամանակին հանքի շահագործման դեմ, եկան իշխանության քիչ չի վերագործարկեցին հանքը, մի հատ էլ հպարտանում էին դրանով:
Մի նյուանս էլ. երեկվանից Նիկոլին քննադատության թիրախից հանելու համար դեբիլների ապստամբության առաջամարտիկները սկսել են շրջանառել Արմեն Սարգսյանի թեման՝ հիշեցնելով նրա կապը «Լիդիանի» հետ: Ու սա լավ դաս ա ամենայն հայոց գաստրոլյորին, որպեսզի հասկանա՝ պետք եկած դեպքում Նիկոլը իրան մատաղ ա անելու:
Եվ վերջում, անկախ նրանից ինչ հանգուցալուծում էլ ունենա թեման՝ իշխանությունը սա չի մարսելու: Լինի դա հանքի շահագործման թույլտվություն, թե արգեք: Մի դեպքում ժողովուրդնա հախներից գալու, մյուս դեպքում ԱՄՆ ու Բրիտանիայի կառավարությունները: Ու մեեեծ հարցա, էս սուբյեկնետրից որ մեկի հարվածն ա ավելի ծանր լինելու:
Ու եթե 2018թ,-ին՝ լեգիտիմության պիկին Նիկոլը սեփական պոպուլիզմի ու հայտնի շրջանակի ճնշումներին գերին չդառնար, հիմա լրիվ ուրիշ իրավիճակ կլիներ:
Բայց դե առանց հետևանքների մասին մտածելու, իրավիճակային լուծուներ տալը Նկոլի կանյոկն ա: Մարդը չի գիտակցում, որ էլ թերթի խմբագիր չի, հերքումով չի պրծնի: Չի գիտակցում, որ երկրի ղեկավարի ստատուսում ամեն սխալը լավագույն դեպքում քրրեական հոդված ա՝ եթե ոչ էսօր, ապա վաղը մյուսօր:
#պոպուլիստ_ապուշներ
Վահրամ Պետրոսյանի էջից: