Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքում գրել է.
«Սաղ ֆիդս մի զարմացածա, թե էս ինչ ծայրահեղական են կողմերը միմյանց նկատմամբ, թե ինչի բովանդակային չի քննարկումը: Իրականում էս ամենի խորքում ընկած է քաղաքական ավանտյուրիզմը: Երբ մարդիկ գնում են լիդերի ու քաղաքական ուժի հետևից, ով վերաբերմունք ու դիրքորոշում չունի ու չուներ երկրի կենսական կարևորության հարցերի վերաբերյալ: Կամ էն քչից շատից ունեցածն էլ 180 աստիճանով փոխելա կամ հընթացս իմպրովիզա անում: Հետո զարմանում եք, թե ինչի էսպես եղավ:
Համախմբվել, փոխել իրավիճակը, դա գործի 10%ն էր, մնացածը շատ ավելի կարևոր էր ու շատ ավելի քիչ ուշադրության արժանացավ տարբեր խմբերի կողմից: Քաղաքական իրականությունը լավ ու վատ տղերքի բաժանեցիք, հիմա էլ զարմացել, շիվարել, ջղայնացել եք, որ սենցա ստացվում:
Մի զարմացեք, շատ բնական վիճակա: Ու գնալով ավելիա մոտենալու «շատ բնական» վիճակի:
Ես հանքի շահագործմանը դեմ եմ, բայց ես նաև գիտակցում եմ, որ էս կառավարությունը նենց բորշա եփել, որ շահագործումը անխուսափելիա լինելու:
Իսկ ամենամեծ ողբերգությունն էնա, որ մենք մեկա դրանից էլ դաս չենք քաղելու: Վաբշե դասեր քաղելուց շատ հեռու ենք:
Հ.Գ. disclaimer. կոնկրետ Ամուլ սարի խնդիրը մեծամասամբ նախորդ իշխանության սխալ որոշումների արդյունքա, բայց նորերը կարծես թե մեկ տարի առաջ հստակ պլան ունեին իրավիճակը կարգավորելու:
-նախկինները չեն ընտրել կասկածելի փորձագիտական ընկերություն
– և այո, կառավարման հմտությունները նաև բարդ խնդիրները լուծելու ունակության մեջ է»: